ԼՂ դեպքերի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիներին ԱՆ-ն կտրամադրի բուժօգնություն
Հասարակություն
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով այս պահին Հայաստանում գտնվող այն քաղաքացիները, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, սակայն իրենց մոտ չունեն անձնագիր, ապա անհրաժեշտ բուժում ստանալու համար կարող են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից ստանալ համապատասխան միջնորդագիր և ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգարել 060-275-034 և և 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն ' 010-56-56-08 հեռախոսահամարներով։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին