«Հրապարակ». Ես էդ սպորտսմեններից չեմ, ես ինձ համար հայ տղա եմ. Արթուր Աբրահամ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չե՞ք պատրաստվում մտնել քաղաքականություն, հարցրինք վերջին մարտը տանուլ տված բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամին: «Ես սպորտսմեն մարդ եմ, ես քաղաքականության հետ կապ չունեմ»: Իսկն է' մեզանում քաղաքականության մեջ են բացառապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, հետո էլ' այնքա՜ն սպորտսմեններ եկան-անցան քաղաքականության միջով: «Չէ, ես էդ սպորտսմեններից չեմ, ես գլուխս կախ' մենակ սպորտով եմ զբաղվում. չկամ քաղաքականության մեջ»:
Իսկ վերաբերմունքը քաղաքականությա՞նը: «Իհարկե, դրական»: Ուրեմն կմտնեք: «Չէ, բացառում եմ»: Ասում են' երբեք մի ասա երբեք: «Ես ինձ համար հայ տղա եմ, սպորտսմեն, ուրիշ ոչինչ, շատ եմ սիրում իմ երկիրը, բայց առանց քաղաքականության»»:
Մանրանասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից