«Լիվերպուլ»-«Բորուսիա» խաղը տարօրինակ էր. Կլոպ
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի պատասխան խաղում «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակը (4:3):
«Դժվար է բացատրել` ինչ պատահեց: Հիանալի երեկո էր «Էնֆիլդում» և, անկեղծ ասած, տարօրինակ խաղ էր: Երբ դաշտ դուրս բերեցինք Սթարիջին ու Ալենին, ցանկանում էինք բնավորություն ցույց տալ: Ինձ համար միևնույնն էր, եթե պարտվեինք, բայց պետք է բնավորություն ցույց տայինք և դա մեզ հաջողվեց: Սա ամենաիսկական եվրոպական ֆուտբոլն էր: Սա այն խաղերից մեկն էր, երբ յուրաքանչյուր չեզոք հեռուստադիտող կարող է ասել «Ֆուտբոլը հիանալի խաղ է»: Հիմա աջ ձեռքս ցավում է և չգիտեմ` ինչու: Սա հիանալի և հիշարժան երեկո էր: Մենք պայքարեցինք սատանայի պես և արժանի էինք հաղթանակի»,- մարզչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու