Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են 17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր 

Կորյուն Նահապետյանի կոշտ ելույթը՝ ռուս գործընկերների մոտ

Քաղաքական

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը:

Չնայած այն հանգամանքին, որ սովորաբար ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորները խոսում են ռուսերեն, այսօր աշխատանքային լեզուն ԱԺ-ում հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ:

Նահապետյանը հանդես եկավ բավական կոշտ ելույթով: Իր ելույթում նա հիշեցրեց, որ ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորած լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: «Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ծանր հրետանի, զրահատեխնիկա, այդ թվում Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և ТОС-1 համակարգեր: 1994 թ. զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չեն գրանցվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ տարածաշրջանի համար: Մենք մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգություններն Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով մեծաքանակ հարձակողական սպառազինության ձեռք բերումը, պետական բարձր մակարդակով ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությունները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման մերժումը, առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու առաջարկների մերժումը և ապակայունացնող այլ դրսևորումներ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանը հավելեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական խորը ճգնաժամը և Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օժանդակությունը նույնպես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառներ են: «Թեև ապրիլի 5-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, Ադրբեջանը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետներ, նռնականետներ և դիպուկահարներ: Հարգելի ռուս գործընկերներ, առաջարկում եմ միասին այցելել Լեռնային Ղարաբաղի Հսանրապետություն, որտեղ ինքներդ կտեսնեք քառօրյա պատերազմի թողած հետքերը և կլսեք շարունակվող կրակոցների ձայները»,- ընդգծեց Նահապետյանը:

Նա ցավով նշեց, որ Ադրբեջանի՝ ռազմական հանցագործություններով զուգորդված գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է նաև մարդկային կորուստներ: Պատգամավորը նկատեց, որ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճից: «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ ադրբեջանական հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմինները և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով հանրությանը: Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի քաջարի զինվորների՝ հնարավոր եղավ սանձել հակառակորդին՝ հասցնելով նրան արժանի հակահարված: Ցավով պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Նշանակալի են նաև կրակի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել անհեռատես և անզգույշ հայտարարություններով, որոնք արդարացիորեն բացասական արձագանք են առաջացրել հայ հասարակության շրջանում:

Նրա խոսքով՝ խաղաղության, կայունության, տարածաշրջանային անվտանգության գերակայության կարևոր նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության աննշան խախտումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության և ամբողջապես այս կազմակերպության համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել ռազմաքաղաքական սպառնալիքները, վաղը, հնարավոր է, ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի ուղղակի և անուղղակի քայքայիչ ներգրավվածությունը տարածաշրջանի ապակայունացմանը»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

Հարավային Կովկասում առկա մարտահրավերների համատեքստում պատգամավորը կարևորեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: «Խոսքը սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարումների, ռազմական նշանակության արտադրանքի մշակման և արտադրության գործում նոր հնարավորությունների փոխշահավետ օգտագործման մասին է: Ցանկանում եմ ընդգծել համատեղ ձեռնարկությունների բացման, գիտահետազոտական և նորարարական նախագծերի իրականացման միջոցով ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նահապետյանը՝ անդրադարձ կատարելով նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն իր խոսքում կարևորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի խորացումը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեկալինն ընդգծեց, որ ապրիլի 5-ին Հայաստանի և ՌԴ-ի նախագահները ակտիվորեն ելքեր են փնտրել ԼՂ-ում իրավիճակի սրումը դադարեցնելու համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է նաև ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ժամանակ: 2016թ. ընթացքում մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական այցը պլանավորված է այս ամսվա վերջին»,- ընդգծեց Չեկալինը:

Եզրափակելով խոսքը՝ նա բարձր գնահատեց ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%
Ամենադիտված