Արամ Ա կաթողիկոսը լիբանանահայ պատանիների հետ «Հայեր, միացեքն» է երգել ու զորակցություն հայտնել Արցախին (տեսանյութ)
Սփյուռք
ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների անդամ 190 պատանիներ ապրիլի 17-ին այցելել են Անթիլիասի Մայրավանք, որտեղ հաղորդություն ստանալուց հետո հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Պատանիներն ասմունքել են, ինչից հետո կաթողիկոսն իր հայրապետական խոսքն է ուղղել նրանց: Արամ Ա Վեհափառը, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու՝ պատմության ընթացքում և ներկայումս ունեցած դերակատարությանը, կարևորել է հայ երիտասարդների դաստիարակությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ կարևորելով այդ օրհասական պահին սփյուռքի աջակցությունը: Հանդիպման վերջում պատանիներն ու Արամ Ա կաթողիկոսը խրոխտ կերպով միասին երգել են «Հայեր, միացեք» երգը՝ զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետության բնակիչներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան