Ամերիկահայերն ապրիլի 24-ին կհավաքվեն Թուրքիայի հյուպատոսարանի առջև
Սփյուռք
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման արարողությունների շրջանակում ապրիլի 24-ին հազարավոր հայեր կհավաքվեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ: Տեղի ժամանակով 13.00-ին մեկնարկելիք ցույցի մասնակիցները հյուպատոսարանի առաջ արդարություն կպահանջեն:
Ցուցարարները կբարձրացնեն իրենց ձայնն ընդդեմ անարդարության, գողության, մասսայական բռնությունների ու ցեղասպանության' հանուն պատմական արդարության հաստատման:
2015 թվականին Լոս Անջելեսում ապրիլի 24-ին տեղի էր ունեցել լայնածավալ երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին մասնակցել էր մոտ 150 հազար մարդ: Այն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվրված ամենամասշտաբային միջոցառումներից էր:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան