«Հրապարակ». Վահան Բաբայանի կուսակցությունը ստեղծվում է ընդդեմ Վարդան Օսկանյանի կուսակցության
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ հունիսի կեսերին նախատեսված են միանգամից ԲՀԿ-ական ծագմամբ երկու նորաստեղծ կուսակցությունների համագումարներ՝ Վարդան Օսկանյանի «Համախմբման» և Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների»։
Ըստ թերթի աղբյուրների՝ Վահան Բաբայանի կուսակցությունը հակընդդեմ «հայց» է Վարդան Մինասիչին՝ կուսակցության գաղափարը փչացնելու-անլրջացնելու համար։
Այդպե՞ս է, լրագրողը հարցրել է Վահան Բաբայանին։ «Մենք որևէ մեկին ընդդեմ կուսակցություն չենք, մենք «հանուն» ենք»։
-Հանուն ո՞ւմ եք։ «Հանուն բարեկեցության, հանուն աղքատության վերացման»։
-Բա «հանուն հայրենիքի՞ն»–ը։ «Այո, հանուն հայրենիքի»։
-Անգամ Օսկանյանը մարդկային ռեսուրսի խնդիրներ ունի, նրա կուսակցությունը գրանցելիս հատ-հատ ստուգելու են 2 հազար անդամների ստորագրությունները, Դուք որտեղի՞ց եք այդքան մարդկային ռեսուրս գտնելու։
-«Հայտնի մարդկանց անուննե՞ր եք ուզում լսել»։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից