Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետո ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում 

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի նախապատրաստում կամ հասարակության զայրույթը մեղմելու փորձ...

Քաղաքական

Այսօր կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը որդեգրում է ավելի կոշտ քաղաքականություն։ Ի թիվս այլ հարցերի, Աբրահամյանը հայտարարեց, որ պետական ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ։ 

«Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկն ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ և նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական և էական առաջարկություններ: Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած և համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձևավորելու մասին»,- մանրամասնեց վարչապետը։ 

Կառավարության սկսած պայքարի երկրորդ ուղղությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է. «Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք: Առաջինը՝ կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»։ 

Հ. Աբրահամյանը, ըստ էության, խոստովանեց, որ իրենց կառավարման համակարգը չի կատարել իր առջև դրված խնդիրները և սոցիալական լարվածությունը հասել է գագաթնակետին. «Որպես գործադիր իշխանության ղեկավար՝ ես ամբողջությամբ գիտակցում և հասկանում եմ, որ վերը հնչեցված բոլոր լուծումները արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չկարողնանք ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ: Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունն ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը»։ 

Աբրահամյանի այս քայլը շատ հանգամանքներով է պայմանավորված։ Կամ նրա առջև խնդիր է դրված ապահովել տնտեսական աճ, որը նա խոստացել էր, բայց այդպես էլ չկարողացավ իրականացնել, կամ իշխանությունները հասկացել են՝ սոցիալական լարվածությունը հասել է գագաթնակետին և պայթյունն անխուսափելի է։ Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ իր հերթին բացահայտեց այնպիսի երևույթներ, որոնք մինչ այսօր կամ նկատելի չէին կամ խնամքով թաքցվում էր։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, լուրջ խնդիր ունեն՝ հասարակության զայրույթը մեղմելու և առաջիկա ընտրություններում որոշակի «հաջողություն» գրանցելու։ Չնայած, պետք է փաստել, որ այս իշխանություններն արդեն երկիրը վաղուց են կործանել են և հույս ունենալ, որ որևէ բան նրանց օրոք կփոխվի, այնքան էլ իրատեսական չէ։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանըՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՎարչապետը մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին և հանդես եկել ելույթով (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԷրդողանը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի հարցում Թուրքիայի նախաձեռնություններըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին«Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին«Բավի» սուպերթայֆունը սպառնում է ամերիկյան ռազմական բազայինՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգWildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբԱվինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետոՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԳրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորինՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ումԱյսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Հայաստան–ԵՄ համագործակցություն. արդարադատության և անվտանգության ոլորտներում քննարկվել են առաջնահերթ բարեփոխումներըՕդի ջերմաստիճանը կնվազիCNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Զելենսկիի հետ ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից
Ամենադիտված