Կարլո Անչելոտին Գյոտցեին խորհուրդ է տվել լքել «Բավարիան»
Սպորտ
«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ապագան մյունխենյան ակումբում հարցականի տակ է:
Ինչպես տեղեկացնում է Sueddeutsche Zeitung-ը, ակումբի ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ հույսեր չի կապում: Մասնագետը ֆուտբոլիստին խորհուրդ է տվել լքել թիմը և նոր ակումբ գտնել:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Գյոտցեն հնարավոր է վերադառնա Դորտմունդ: Նշենք, որ Գյոտցեի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017թ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 13 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու