Ես իսկապես ուժեղ եմ ձեզնով. Իվետա Մուկուչյանը՝ Եվրատեսիլից հետո (լուսանկար)
Բլոգոսֆերա
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Եվրատեսիլ 2016-ում հիանալի ներկայացրեց Հայաստանը և մրցույթում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն և քվեարկել իր օգտին: Գրառմանը կից երգչուհին տեղադրել է BBC-ի հրապարակած լուսանկարը:
«Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հղում իմ հայրենակիցներին, սփյուռքում ապրող հայերին, բոլոր - բոլորին, ովքեր քվեարկել են Հայաստանի օգտին, ովքեր եղել են իմ կողքին այս ողջ ընթացքում։ Ուրախ եմ, որ միասին անցանք այս ճանապարհը, երջանիկ եմ, որ միասին անցանք այս ընթացքը։ Ես իսկապես ուժեղ եմ Ձեզնով: Շնորհակալ եմ նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին և դեսպանատան աշխատակիցներին ցուցաբերած ուշադրության և սրտացավության համար»,- ասված է երգչուհու գրառման մեջ:



















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ