Դիրքի տղերքը. Սամվել Աղայան (լուսանկար)
Բլոգոսֆերա
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սամվել Աղայանը Հոկտեմբերյանի Մեծ Արմավիր գյուղից է։ Մեկ ամսից նա զորացրվելու է։ Երեկ հարավային սահմանում դիրքերից մեկում ենք եղել։ Դիրքի տղերքից գրեթե բոլորն իրենց մականուններն ունեն՝ Պոնչ, Ճուտ, Կդլո, Եզդի։ Տղերքից մեկը մականուն չուներ, և Պոնչը հարցնում է՝ իրեն էլ ուզում ենք Տեր հայր ասել, լա՞վ է։ Ասում եմ հա, նորմալ է։ «Սամվել, բայց քո անուն ազգանունը եզդու չէ, կարո՞ղ է հայ ես»,- ասում եմ։ Ծիծաղում է, ասում է՝ չէ, եզդի եմ։ Սամվելի զորացրվելուց հետո նրա եղբայրն է զորակոչվելու՝ 18-ը լրացել է։ Սամվելի ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Սամվելն ասում է՝ գնալու է ծնողներին օգնի՝ հող մշակի։
Լուսանկարը՝ Քնար Բաբայանի»։



















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ