Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) 

Մենք շատ շուտ հավատացինք Լեոնիդ Ազգալդյանի մահվանը, իսկ նա խնդրել էր` եթե ասեն, որ ես մահացել եմ, չհավատաք, ես մեռնելու եմ Ստամբուլի պատերի տակ

Բլոգոսֆերա

Հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՆՄԱՀ Է:

Առաջնորդ, որի տեսակը մենք կորցրել ենք:
«Մենք կգնանք մեր բոլոր ճանապարհներով, մենք կքայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են».... Երբ ազգերն ընդհատեն կամ շեղեն իրենց ճանապարհը, կկորցնեն իրենց ծրագիրը ու կկորցնեն իրենց տեղը աշխարհում: Լեոնիդ Ազգալդյանը մեզ տարավ մեր հին, մեզ նախանշած ու կորցրած ճանապարհով... բայց նրանից հետո մենք դրա հետքերը դարձյալ կորցրինք, որովհետև շատ շուտ հավատացինք նրա մահվանը, իսկ նա խնդրել էր' եթե ասեն, որ ես մահացել եմ, չհավատաք, ես մեռնելու եմ Ստամբուլի պատերի տակ:

«Եղեգնյա գրչով երգեցի փառքեր,
Քեզի ընծա, իմ հայրենիք
-Սոսյաց անտառեն էի զայն կտրեր,
Քեզի ընծա հին հայրենիք»
(Հիշու՞մ եք, Վարուժանի «Հեթանոս երգերից» է, 1912 թվականին գրեց):

1988-ին Լեոնիդ Ազգալդյանի ճանապարհը դեպի ցույցերի մասնակիցների շարքերը չէր տանում: Նա չէր հանդիպել ոչ սեփական երկրի, ոչ էլ այլ երկրի պատմության մեջ, որ Սահմանադրական ճանապարհով հնարավոր է հող ետ բերել: Ռադիոֆիզիկայի մասնագետը իր գիտնական ընկերների հետ պատրաստեց առաջին ինքնաշեն զենքերը, Հայաստանում անգամ լազերային զենք փորձարկվեց այդ ժամանակ, Երևանի պետհամալսարանի բազայի վրա առաջին անգամ սինթեզեցին հրթիռի վառելանյութը: Իսկ հետո համալսարանում հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որի հետ Լեոնիդը զբաղվում էր Հայաստան զենք տեղափոխելով:

Սակայն 1990 թիվը Ազգալդյանին հիշեցնում էր 100 տարի առաջվա հայդուկային կռիվները. Անդրանիկն էր, Չաուշն էր, Աղբյուր Սերոբը' իրենց դիմաց կանգնած թուրքական բանակի ցանկացած գեներալից ավելի մեծ ռազմական տաղանդով: Բայց նրանց գործերից մնացին հերոսական երգերը միայն, որովհետև կռվում էին ինքնագլուխ, ամեն մեկը մի առանձին կենտրոնի էր պատկանում կամ չէր պատկանում: Եվ հենց դրանից էլ վախենում էր, որ բոլոր հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե չկա կանոնավոր բանակ:

«Եղեգնյա գրչով երգեցի արյուն,
Ձեզի ընծա, սուրի զոհեր»
1990 թ. Աշոտ Նավասարդյանի հետ ստեղծեց «Անկախության բանակը», ինքը դարձավ ջոկատների գլխավոր հրամանատարը: Մի քանի ռազմական գործողություններից հետո Ազգալդյանին մնում էր հեռանալ ու պարզապես նորմալ հարաբերություններ պահպանել Հանրապետական կուսակցության հիմնադիրի հետ, արդեն կուսակցության, ոչ բանակի.... Եվ հետո անկախությունն արդեն իրողություն էր, ուրեմն' Անկախության բանակն իր դերը այլևս ավարտել էր: Իսկ քաղաքական խաղերից զզվեց հենց սկզբից, թեև դրանք նրան տարան մինչև մահ: Հայաստանի Հանրապետության առաջին Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար թեկնածությունը Լեոնիդ Ազգալդյանն առաջադրել էր ու հրաժարվել մինչև ընտրությունները, ասել էր' քաղաքականությունն իմ գործը չէ, ես այսպիսի խաղերի մեջ չեմ մտնի: Իսկ Անկախության բանակից դուրս եկավ' վերցնելով իր ազատությունը, 10-12 տղաների ու յոթ ավտոմատ: Իր ստեղծած Ազատագրական բանակը նոր գաղափարի կրողն էր:
Հայաստանի անկախությունը այդ ժամանակ Սփյուռքից Հայաստան բերեց ազատագրության գաղափարը կրողներին: Այդ պայքարի մի խումբ տղաներ Հացպանյան Սարգիսի միջոցով Հայաստանում փորձեցին հասկանալ, թե որ ջոկատի ու հրամանատարի հետ ճիշտ կլինի աշխատել: Դրսի հայացքը միանգամից առանձնացրեց Լեոնիդ Ազգալդյանին, քանի որ ըստ նրանց «Նա միակն էր, որը գաղափար ու ծրագիր ուներ» ու ստեղծվեց Ազատագրական Բանակը։

Այդ ժամանակ կազմավորված ջոկատների կողքին Ազգալդյանի ջոկատը միակն էր, որը բանակ անունն ուներ: «Մենք ֆիդայիներ չենք, մենք զինվոր ենք»,- կրկնում էր Լեոնիդը: Լսե՞լ եք մինչ այդ գրված ռազմահայրենասիրական երգ, որտեղ երգեն հայ զինվորի մասին, չենք ունեցել այդ բառը մեր գիտակցության մեջ' չգիտեմ քանի դար:

Ազատագրական բանակի զինվոր շատերը ցանկացան դառնալ, բայց կարողացան միայն նրանք, ովքեր մտածում էին, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող: Գալիս էին, թե' մենք պատրաստ ենք մեռնել: Լեոնիդը պատասխանում էր' «Դե ուրեմն, գնա մեռիր, թուրքը հենց քեզ նմանին է ման գալիս: իսկ եթե ապրելու ես պատրաստ, արի: Սա ապրելու պատրաստների ջոկատն է»: Այս միտքը մի ամբողջ գիտակցություն է փոխում, համարյա հասնելով գենետիկ բջիջներ, ասում էր'«Եթե հային ապրելու պատրաստ դարձնենք, ապա չի մեռնի այդ հայը»:

Հայաստանում առաջին ռազմական ուսումնական ճամբարները ստեղծվեցին, որտեղ նա հավաքում էր ռազմական ունակություններ ունեցող տղաների: Առաջին ճամբարը Վարդենիսում էր, որտեղ ճանապարհը կապում էր Քարվաճառին: Հետո ճամբարներ հիմնեց բոլոր ինքնապաշտպանական շրջաններում, որտեղ դիրքավորվում էր Ազատագրական բանակը:

«Մենք մինչև հիմա մեր հողերը, մեր գյուղերը հանձնել ենք թշնամուն և հոգեբանությունն այնպիսին է, որ ազգի դիմադրական ոգին թուլացել է: Այդ պատճառով էլ կառավարական և բարձրաստիճան այլ մակարդակներում գտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, թե մենք հայ դատից պիտի հրաժարվենք: Դա հիմնականում նրանից է, որ մեր ինտելիգենցիան ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձևն ու վիճակը չգիտեն» :
«Եղեգնյա գրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լույս ելաներ»:

Բոլոր նրանք, ովքեր չէին կարող չծխել, չխմել, մաքրակենցաղ չլինել, ազնիվ չլինել, տեղ չունեին Ազատագրական բանակում: Նա սիրում էր կրկնել ընտրյալներ բառը: Հայոց ապագա ու երանելի բանակը ընտրայլների օրինակով պիտի սարքվեր:

Իսկ այսօր իրենց «ընտրյալ» կոչող որոշ մարդկանց Լեոնիդը հեռացրել էր իր ջոկատից կամ ընդհանրապես չէր ընդունել:

«Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի,
Ձեզի ընծա, քաջ մարտիկներ»
1991 թվին Ազատագրական բանակը Շահումյանում էր: Հերթով դիրքավորվում ու մասնակցում էին ինքնապաշտպանական մարտերին Բուզլուխում, Էրքեջում, Մանաշիդում, Կարաչինարում… Ամիսներով Շահումյանի վերևի սարերում գաղտնի պարապում էր տղաների հետ: Ամենօրյա ժամերով պարապմունքներ'ժամերով վազել, ժամերով քայլել, հետո ժամերով սողալ' անտառի մեջ, քարերի վրա, հետո անցնել զենքերին… Ամեն մարտից առաջ սեղանին հողով կռվի մակետն էր գծում' տեղանքի ու յուրաքանչյուրի գործողությունների մանրամասն հաշվարկով: Ասում էր' «մենք էնքան քիչ ենք, որ մեզնից յուրաքանչյուրը արժեք է ներկայացնում, պետք է արժևորես մարդուն, մենք դրա կարիքը շատ ունենք»:

Ազատագրական բանակը 23 գյուղ ազատագրեց' երկու տարվա մեջ կորցնելով 6 զինվորի: Ողջ ճակատում ողջ պատերազմի ընթացքում դա այդպես էլ բացառիկ դեպք մնաց:

Պաշտպանությանը զուգահեռ ռազմական ուսումնական ճամբարներ էին ստեղծում, ով ցանկանում էր, գալիս մարզվում էր, տիրապետում էր ռազմական տակտիկաներին, հետո զենք էին տալիս նրան, իսկ հետո գնում էին ուրիշ տեղ, մյուսներին պատրաստելու:

Շահումյանում 8 ջոկատներ կային կռվող, երբ Մարտակերտից եկավ Վլադիմիր Բալայանը, որպեսզի մտնի Ազատագրական բանակ: Նա եկել էր իր պարտիզանական խմբով ու զենքով: Զենքը նրան տվել էր Դաշնակցությունը, որի պայմանը կուսակցության շարքերը մտնելն էր: Ազգալդյանը միանգամից ու կտրուկ մերժեց Վլադիմիրին, քանի որ քաղաքականացված ջոկատները տեղ չունեին իր բանակում: Հայոց բանակը չպիտի ունենար որևէ այլ գաղափարախոսություն, բացի ազգային պատկանելությունից: Գիշերվա կեսին Վլադիմիրը նորից եկավ, արդեն առանց զենքի: Հանձնել էր ու դուրս եկել կուսակցությունից: Այդ քայլը ճակատագրական էր երկուսի համար: Նրանք միանգամից կրկնակի ուժեղացան: Լեոնիդն իր ջոկատով Վլադիմիրի հետ անցավ Մարտակերտի պաշտպանությանը: Իսկ Շահումյանից նա հեռացավ քաղաքական գզվռտոցների պատճառով: Թեև ամբողջությամբ կապը չկտրեց Շահումյանից: Վլադիմիրը Մարտակերտում անգիր գիտեր ամեն մի քարը, նա շրջեց ու ցույց տվեց ամբողջ տեղանքը: Լեոնիդը նախ ընտրեց իր ռազմաբազան տեղադրելու վայրը: Եվ Մարտակերտի գյուղերից' 40-50 կմ հեռավորությունից եղբայրներով, ընկերներով գալիս էին մարզվելու Լեոնիդի մոտ: Հերթով ազատագրում էին հայկական գյուղերը: Լեոնիդի Ազատագրական բանակը Արցախյան ճակատում ծանր հրետանին էր դարձել, բոլոր դժվար ճակամատամարտերում, բարդ իրավիճակներում նրանց էին կանչում: Իսկ մարզված, ռազմի արվեստը յուրացրած տղաներին ընդամենը երկու օր էր անհրաժեշտ գյուղը վերցնելու համար:

Ու այդ ամենը' թիկունքում խորհրդարանական կռիվների, ճակատում դիրքի ու ազդեցության կռվի ֆոնին: Իսկ տղաները կռվում էին 1-ը 15-ի, 20-ի դեմ: Չկար նորմալ ռադիոկապ, զրահատեխնիկա, դիմադրում էին միայն խելքի շնորհիվ: Զենքը հակառակորդի ձեռքից վերցնելը Վլադիմիրը սովորություն սարքեց, «զե՞նք ես ուզում,- ասում էր,- թուրքի մոտ շատ կա, գնա վերցրու»: 92 թվականի ձմեռը ամենածանր շրջանն էր: Պետական համալսարանի խմբի հետ փափմուշտներ էր ձեռք բերել, հրթիռային արկեր: «Արցախի պաշտպանության կոմիտեից ուղղաթիռ խնդրեցինք, որ զենքը տեղափոխենք Մարտակերտ,- պատմում է ԵՊՀ դասախոս Նորայր Գալստյանը, -Վահան Շիրխանյանն ու Վազգեն Սարգսյանը մերժեցին, ավելի ճիշտ, ասացին, որ ուղղաթիռ կտան այն դեպքում միայն, եթե Լեոնիդը իրենց համակարգի մեջ մտնի: Համակարգը, ո՞րն է,- հարցրեց,- ՀՀՇ՞-ն, ոչ, չենք մտնի: Դուրս եկանք, Լեոնիդին ասացի' արի մտնենք, հետո կհրաժարվենք, ասաց' որ մտանք, իսկ հետ հրաժարվեցինք, էլ մարդիկ չեն հավատա»:

«Եղեգնյա գրչով երգեցի վերքեր,
Ընդ եղեգան փող սիրտս ելաներ»:

«Այստեղ փաստորեն ֆորպոստն է մեր ազգի, Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը, Զանգեզուրը: Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ, և դա դատարկ խոսքեր չեն, դա իրոք էդպես է: Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում և կրկնել տասնութ թիվը: Հեշտությամբ»:

Ազատագրական Բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ճշմարտությունն արտահայտող վերոնշյալ խոսքերն ասվել են արցախյան ազատամարտի դեռևս սկզբում 1990-1991 թվականներին:

Պատերազմային իրավիճակում նրա համար ամենալրջագույն խնդիրը հանդիսանում էր, խաղաղ բնակչության կյանքին իրապես վտանգ ներկայացնող կրակակետերից նրանց հնարավորինս հեռու պահելը հաջողցնելու հարցը: Եւ հենց այդ նպատակի իրագործման դժվարին ճանապարհին էլ մեկը մյուսի ետևից ազատագրվեցին Իմերեթ Քերեվենթ, Աղդաբան, Չայղուվուշան, Մանիկլյու, Բաշ Գյունեփայա, Օրթա Գլունեփայա, Սրխավենդ, ևլն.... դրանք հայ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման տեսակետից ամենաէական գործողություններն էին:
Աղդաբան-Չայղուվուշանը գտնվում էր Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմուտքում, Սարսանգի ջրամբարի սկզբնամասում գտնվող Գետավան, Չափար, Զարթախաչ, Հաթերք, Զեգլիկ հայկական գյուղերից բարձրադիր գոտում, որտեղից այս գյուղերն անընդհատ ռմբակոծվում էին: Ոչ միայն հայկական գյուղերի այլ նաև Քելբաճար տանող ավտոճանապարհի մշտական հսկողությունն իրականացնող ադրբեջանաբնակ այս երկու գյուղերն ազատագրվեցին 1992 թ. մարտ ամսվա վերջին օրերին, Լեոնիդ Ազգալդյանի ամենայն մանրամասնությամբ նախապատրաստված ծրագրի ռազմական գործողության բարեհաջող իրականացման շնորհիվ:

Մոտ 6 ժամեր տևած ռազմական գործողության մասնակցել են Ազատագրական Բանակի 86 ազատամարտիկներ, որոնք գործել են Վլադիմիր Բալայան և Լեոնիդ Ազգալդյանի անմիջական հրամանատարությամբ:

Գործողության սկսումից առաջ զինվորներին հրահանգներ տալիս Լեոնիդ Ազգալդյանի ռազմական գործողության կիզակետում հայտվելն անխուսափելի համարվող ադրբեջանական խաղաղ բնակչությունը նկատի ունենալով ասած՝ «միայն ձեռքում զենքը մեզ ուղղող-սպառնացողների հետ է մեր գործը, անզեն մարդու հետ գործ չունենք, եթե նկատեք խաղաղ բնակիչներ, որոնք փորձում են փախչել, դուրս գալ ռազմական գործողությունների տարածքից, մի խոչընդոտեք նրանց, թողեք թող փախչեն... ուր ուզում են թող փախչեն» խոսքերը արցախյան ազատամարտում հայ զինվորի ներկայացրած բարոյական կերպարը հասկանալու առումով շատ կարևոր նշանակություն ունի:

Ցանկացած մարտական առաջադրանքին նախապատրաստվելիս Լեոնիդը ահա այսպիսի դիրքորոշում էր դրսևորում և նման բարոյա-հոգեբանական բարձր ոգով էր զինվորներին դաստիարակում: Աղդաբան և Չայղուվուշանի ռազմական գործողության ընթացքին հայկական կողմից ոչ մի կորուստ չունենալու փաստի վրա ուրախացող զինվորներին շատ ավելի ուրախացրել էր այդտեղ ձեռք բերված մեծաքանակ զենք ու զինամթերքը, որն այն ժամանակ պատերազմում հաղթական նորանոր նվաճումներ ունենալու համար հիրավի ավելի անհրաժեշտ էին:
Մարաղայի ցեղասպանության օրը Լեոնիդն իր ջոկատով Հաթերքում էր: Նրան շատ շտապ ետ կանչեցին Մարտակերտ: Եկավ, քիչ էր մնում խելագարվեր' «սա 15 թի՞վն է, ի՞նչ է, մեզ ինչքա՞ն պետք է կոտորեն»: Մի քանի ժամ հետո Մարաղան ետ վերցրին:

Իր տեսակը նա իր ժամանակի մեջ չէր գտնում, իր տեսակի հետքերով շատ հետ, դեպի ցեղի արմատները հասավ, երբ ոչ մի տարեգիր կամ պատմիչ չէր գրում '«մենք փոքր ածու ենք»: Չէր ընդունում այդ միտքը: Նա հայի պատկանելությունը շատ բարձր էր դասում: Գտնում էր, որ ասպետությունը, անկեղծությունը, ազնվությունը մարդկային հատկանիշներից ամենից վեհը զուտ հայկական են:

Լեոնիդը գրպանում միշտ պահում էր մի գիրք' «Է արար»' մարդկային արարչության մասին հնագույն գիրքը' վրան հայկական հայտնի ժայռապատկերներից մեկը' 14-րդ դարի իտալացուց քանի հազարամյակ առաջ արված պատկերը' երկիրը կլոր ձևի մեջ, կոորդինատային առանցքով բաժանված, 4 ծայրերին մարդը' ձգողականության ուժով երկրագնդի մակերեսին:

«Ընդ եղեգան փող լույս ելաներ»
Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992թ. հունիսի 21-ին Տոնաշեն գյուղում, մարտական գծից 40 կմ հեռու, հասկանու՞մ եք' 40 կմ հեռու, իր ազատագրած հողում: Երևի շատերին էր խանգարում:

Մենք նորից ընդհատեցինք մեր ճանապարհը, կորցրինք մեր տեսակը, բայց երևի թե կարևորը չկորցնենք այն մեր գիտակցության մեջ, որ էլի կարողանանք գտնել գեների հիշողությամբ:

«Ընդ եղեգան փող լույս ելաներ
Քեզի ընծա, հին հայրենիք»:

Լեոնիդ Ազգալդյան մարդ էակի կրած ոգեղեն արժեքներն էին, որ նրա տարած հաղթանակների գրավականը դարձան: Ուստի չմեղանչելու համար պատմական իրադարձությունների ճշմարտացիության առաջ, իրենց կամքով պատերազմ գնացող կամավորներից զինվոր կերտել և յուրաքանչյուր իրավիճակում մարդ կոչմանն արժանի մնալով հաղթանակներ տոնելու գաղտնիքը պետք է փորձել փնտրել ու գտնել Լեոնիդ Ազգալդյանի նման հայորդիների կրած արժեքների մեջ: Եւ հենց սա է ամենաէականը, որ կարող ենք մեր ապագա սերունդներին պատգամել

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՆՄԱՀ Է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ)
Ամենադիտված