«Լավ ենք անում»-ով երկիր չեն կառուցում, ապագա չեն ստեղծում. Աշոտյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին
Բլոգոսֆերա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին Ազգային ժողովի պատգամավորների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտություն և պրոտեկցիա է որակում:
«Տղերք ջան, եթե որևէ բան չի կարելի, ուրեմն չի կարելի ոչ մեկին:
Եթե իշխանություններին մեղադրում եք ժամանակին այս կամ օրինազանցության մեջ, իսկ հիմա, երբ ունեք դրա հնարավորությունը, ինքներդ եք դա փորձում անել, ապա մեր երկրում ոչ մի բան էլ չի փոխվի, ապա դուք ոչ մի նոր մշակույթ էլ չեք բերում, ապա ձեր հռչակած արժեքները մնալու են լոկ որպես հերթական քաղաքական հեքիաթ:
Այդ դեպքում մարդկանց մի խաբեք, ասեք պարզապես, որ պաշտոն եք ուզում, ոչ թե լույս եք սփռում, ասեք, որ նախ ձերոնց չեք վստահում, հետո նոր մեզ կպեք, ասեք, որ պահ եք որսում, ոչ թե սկզբունք քարոզում»,- գրել է Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ