«ՕԵԿ-ը կամ ԲՀԿ-ն Քրիստին ու Քրիստի կողմնակիցներին պատասխան ունեն տալու»
Բլոգոսֆերա
Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վանաձորի դեպքերը կարող ենք դիտարկել Հնրապետության կոնտեքստում: Քրիստ Մարուքյանը ըստ կոալիցիայի պետք է ունենար 18 ձայն, իսկ Մամիկոն Ասլանյանը 15: Մարուքյանն ունի 14 ձայն, Ասլանյանը՝ 19:
Ահա ողջ երկրի պատկերը, ահա մեր ընդդիմության պատկերը: Տիգրան Մուկուչյանը ոչ մի բանում մեղավոր չէ, ինչ անում է ընտրողն է անում: Լցոնում չի եղել, ոչ ոք ուրիշի փոխարեն չի քվեարկել, այլ քաղաքներից մարդ չեն բերել, թեքահարթակի խնդիր չկար, գրիչի ծայրի տեսախցիկն էլ էր բացակայում:
Իհարկե ափսոս, որ Քրիստ Մարուքյանը չընտրվեց ( սա իմ անձնական դիրքորոշումն է), բայց պետք է ընդունենք, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված քաղաքապետ է:
Սա քաղաքականություն է յուրաքանչյուրը շարժվում է իր խաղի կանոներով, մեկը ստոր միջոցներով, մյուսը' քաղաքական արդարությունը պահելով: ՕԵԿ-ը (Հայկական Վերածնունդ) կամ ԲՀԿ-ն Քրիստին ու Քրիստի կողմնակիցներին պատասխան ունեն տալու:
Շնորհավորում եմ Մամիկոն Ասլանյաին...»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ