24 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականն առաջին խաղն է անցկացրել
Սպորտ
24 տարի առաջ այս օրը Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է իր առաջին միջազգային հանդիպում:
«Հրազդան» մարզադաշտում մերոնք Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ հյուրընկալել են Մոլդովայի հավաքականին:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Մեր հավաքականի կազմում եղել են Հարություն Աբրահամյանը, Արմեն Շահգելդյանը, Վարդան Խաչատրյանը (ա), Երվանդ Կրբաշյանը, Սարգիս Կարապետյանը, Սարգիս Հովսեփյանը, Արտաշես Ադամյան, Արամայիս Տոնոյան, Արսեն Ավետիսյանը, Սամվել Կոստանդյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը: Փոխարինումներ`Արա Նիգոյան, Արթուր Պետրոսյան, Արթուր Աբազյան, Հովհաննես Թահմազյան:
Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է 1997թվականին, երբ Չիլիի և Վրաստանի դեմ ընկերական խաղերում երկու հավաքականներին էլ պարտվել է 0:7 հաշվով:
Պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը մերոնք տոնել են Գվատեմալայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է՝ 7:1 հաշվով: Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսին:
Եվրոպայի առաջնություններին մերոնց ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է Եվրո 2012-ի ընտրական փուլում, երբ հավաքականը 4 անպատասխան գնդակ է ուղարկել Անդորրայի և Սլովակիայի հավաքականների դարպասները: Այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչը եղել է Վարդան Մինասյանը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնց ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է ԱԱ-2014-ին` Դանիայի հավաքականի հետ ընտրական փուլի հանդիպմանը` 4:0:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու