Շվեդիայի ակադեմիան առայժմ չի կարողացել Դիլանին հայտնել նրան Նոբելյան մրցանակ շնորհելու մասին
Գիտություն և Մշակույթ
Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի կարողացել կապվել իր կողմից հոկտեմբերի 13-ին գրականության 2016 թվականի Նոբելյան դափնեկիր հայտարարված ամերիկացի հեղինակ-կատարող, նկարիչ, գրող եւ կինոդերասան Բոբ Դիլանի հետ, որպեսզի անձամբ հայտնի բարձր պարգեւի մասին: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել է մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիկա Չելինը:
Չելինի խոսքով՝ Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսն ապարդյուն փորձում Էր արտիստին զանգահարել ողջ երեկոյի ընթացքում:
«Դե, մեզ միշտ չԷ, որ հաջողվում է հեռախոսով կապվել, բայց եւ այնպես անհրաժեշտ է, որ Դիլանի հետ կապվենք: Գլխավորն այն է, որ իմանանք՝ ժամանելու է նա արդյոք դեկտեմբերի 10-ին մրցանակի հանձնման արարողությանը»,-պարզաբանել է Չելին:
Դիլանը դեռեւս չի մեկնաբանել իրեն Գրականության Նոբելյան մրցանակ շնորհելը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)