«Արարատը» խզեց պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
Սպորտ
«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:
Այլևս մեր թիմի ֆուտբոլիստներ չեն կոտդիվուարցի հենակետային կիսապաշտպան Իսմաիլ Բրուն, հարավաֆրիկացի եզրային կիսապաշտպան Հեփի Սիմելելան, նիգերիացի հարձակվող Փոլ Ասուն և կոտդիվուարցի հարձակվող Բրունո Կոնեն:
Իսմաիլ Բրուն «Արարատի» կազմում 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում, Հեփի Սիմելելան` 5, Փոլ Ասուն մեկ խաղի է մասնակցել, իսկ Բրունո Կոնեն հանդես է եկել միայն երկրորդ թիմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու