Մոուրինյուն հաստատել է` Մխիթարյանը պատրաստ է «Լիվերպուլի» դեմ խաղին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Լյուկ Շոուն ապաքինվել են վնասվածքից և կկարողանան թիմին օգնել Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղում: Այս մասին տեղեկացնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ ֆուտբոլիստները ապաքինվել են և կարող են խաղադաշտ դուրս գալ:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու