Ռոնալդինյոն կլինի «Բարսելոնայի» դեսպանը
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիս Ռոնալդինյոն հանդիպել է կատալոնյան ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտամեուի հետ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն բրազիլացին Բարտամեուի հետ քննարկել է ակումբ վերադառնալու հարցը. Ռոնալդինյոն կլինի «կապտանռնագույնների» դեսպանն աշխարհում:
«Ես միշտ էլ եղել եմ «Բարսելոնայի» դեսպանը»,-նշել է Ռոնալդինյոն:
Նշենք, որ ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում հանդես է եկել 2003-2008թթ-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու