«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Ստորագրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի և ՌԴ Օմսկի մարզի միջև համագործակցության հուշագիրը

Քաղաքական

Երեւանում հոկտեմբերի 14-ին կայացած հայ-ռուսական 5-րդ համաժողովի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ ՌԴ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը ստորագրեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ՌԴ Օմսկի նահանգի միջեւ հաստատված համագործակցության հուշագիրը: Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, 13 հոդվածներից բաղկացած հուշագիրը հիմնականում ընդգրկում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հասարակական ոլորտները:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը, հանդես գալով ելույթներով, հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցությունը երկուստեք նպատակամղված ու արդյունավետ աշխատանքով կյանքի կոչելու համար: Հուշագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով:» Հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեր օրերում ձեռք է բերել նոր բովանդակություն եւ առանձնահատուկ նշանակություն: Այսօր, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում մեր հարաբերությունները շարունակում են մնալ ջերմ եւ կառուցողական: Անցյալում մենք մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդները միասին են կերտել մեր ընդհանուր հայրենիքը եւ համատեղ ընտանիքում մերձեցրել մեր մշակույթները:

Հայաստանի անկախացումից հետո կնքված ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը, Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ երկրներին եւ Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրին, Մաքսային ու Եվրասիական Տնտեսական Միություններին փաստում են, որ էլ ավելի են մեկտեղվել մեր պետությունների ռազմաքաղաքական ու տնտեսական ընդհանուր շահերը, մեր ժողովուրդների բարեկամական դարավոր կապերը, որոնք այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակներում: Այսօր Երեւանում կայացած Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրի անդամ երկրների նիստը եւս խոսում է մեր երկրների ռազմաքաղաքական դաշինքի հետագա ամրապնդման, ահաբեկչության եւ ընդհանուր արտաքին սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտության մասին: Սակայն նույն գնահատականը դժվար է տալ մեր երկու հանրապետությունների առանձին վարչական միավորների համագործակցության մասով, քանի որ նրանց ներուժը եւ հնարավորությունները դեռեւս լիարժեք չեն օգտագործվում: Նախկինում, 2009 թվականին, Գեղարքունիքի եւ Օմսկի վարչական միավորների միջեւ հաստատվել են աշխատանքային շփումներ, որոնք ինչ-որ տեղ նպաստել են այս հուշագրի ստորագրմանը: Երեկ մենք Օմսկի նահան գապետ պարոն Նազարովի հետ մեր մարզում մանրամասնորեն քննարկել ենք համագործակցության հուշագրի բոլոր կետերը: Մեր անմիջական ու ջերմ հանդիպումը, բաց ու մանրակրկիտ քննարկումները մեզ հույս են ներշնչում, որ մեր կողմից ստորագրված համագործակցության հուշագիրը կտա իր սպասելի արդյունքները, իսկ մեր համագործակցությունը մեծապես կնպաստի հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական, կրթական ու մշակութային հետագա կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար մենք ոչ միայն ձեւավորված ավանդներ ունենք, այլ նաեւ՝ համապատասխան ներուժ եւ նախադրյալներ»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Օմսկ քաղաքում այսօր ապրում է մոտ 50.000 հայ, որից մոտ 18.000-ը ներկայացնում են Գեղարքունիքի մարզը: Նրանք իրենց նպաստն են բերել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի եւ կրթության ոլորտներում: Տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքում մենք կհասնենք ցանկալի արդյունքի, կունենանք քննարկումներ, կհստակեցնենք մեր կարեւոր անելիքները, կանենք հնարավորը, որպեսզի կյանքի կոչենք հուշագրից բխող բոլոր կետերը»-նշեց նահանգապետ Վիկտոր Նազարովը:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում․ «Հրապարակ»Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերը
Ամենադիտված