Վարչապետը շրջում էր հին մոդելի «LX470»-ով
Հասարակություն
Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանին մոտեցան երկու կին և օգնություն խնդրեցին, բոլորս կենտրոնացանք վարչապետի պահվածքի վրա՝ մեքենայից հանկարծակի իջնել, կնոջը լսել, նույնիսկ գրկել, բայց արանքում մի փոքրիկ բան մնաց հետևի պլանում, ճիշտը, որ ասեմ ես դա առաջինը նկատեցի: Վարչապետը շրջում էր հին մոդելի LX470-ով: Փորձի համար կարող եք ուսումնասիրել ավելի ցածր պաշտոն ունեցող մարդկանց, համեմատեք նրանց վարած մեքենաները, որոնք ի դեպ պետական համարներով են, փաստորեն իրենց անձնականը չեն: Համոզված եմ, որ Կարապետյանը շատ ավելի թանկարժեք մեքենաներ ունի սեփական ավտոտնակում, բայց որպես պետական մեքենա նախընտրել է մնացածից ավելի էժան գնինը:
Ես ուշադրություն եմ դարձնում այսպիսի բաներին, հնարավոր է մանրուք է, բայց փաստ է, ոչ թե ստեղից-ընդեղից լսած լուրերով ծանրաբեռնենք մեր ուղեղները: Հա, ես նախընտրում եմ աչքիս տեսած մանրուքին հավատամ, քան հորինված ու բամբասանքի մակարդակի հեքիաթների, որոնք ոչ տեսել ենք, ոչ լսել»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ