Մեսսիի ու Ռոնալդուի հետ պայքարը անիրական է. Բոատենգ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը կարծում է, որ ժամանակակից ֆուտբոլում Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ ոչ ոք ունակ չէ մրցակցել:
«Այն ժամանակներից, երբ «Ոսկե գնդակը» նվաճել է պաշտպան`Կանավորոն, անցել է տասը տարի: Պաշտպանությունում խաղացողների համար շատ բարդ է այս մրցանակին արժանանալը: Դրա համար պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում, հայտնվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում, ցանկալի է նաև մի քանի գոլ խփել: Բացի դա հաշվի չէի առել այն երկու ֆուտբոլիստներին, ովքեր այլ մոլորակից են: Քանի դեռ Մեսսին ու Ռոնալդուն խաղում են այս մակարդակի վրա, նրանց հետ պայքարելը պարզապես անիրական է, կարևոր չէ հարձակվող ես, թե պաշտպան: Գերմանիայի հավաքականում կան բարձրակարգ բազմաթիվ ֆուտբոլիստներ` Կրոսը, Օզիլը, Նոյերը Մյուլերը: Բայց նրանցից ոչ մեկ չի բարկանա ինձ վրա, եթե ասեմ, որ Ռոնալդուի և Մեսսիի կարգի ֆուտբոլիստներ մեզ մոտ չկան: Այդ երկուսը առանձնանում են բոլորից», – Բոատենգի խոսքը մեջբերում է BILD-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու