«Գանձասար-Կապանը» 4 գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասը
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի առաջին խաղում «Գանձասար-Կապանն» ընդունեց Երեւանի «Բանանցին» եւ հաղթեց 4:0 հաշվով: Կապանցիները 3 գոլերը խփեցին առաջին խաղակեսում: Տեխնիկան խնդիրների պատճառով հանդիպումը սկսվել է մոտ կես ժամ ուշացումով:
Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» շրջանցեց «Բանանցին» եւ 13 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Արթուր Ոսկանյանը պարտությամբ մեկնարկեց «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում, որում նա վերջերս փոխարինել էր իսպանացի Տիտո Ռամալյոյին:
Օրվա մյուս խաղում «Արարատը» կհյուրընկալվի «Փյունիկին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու