«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին»
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում այսօր տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը: Երևանի «Փյունիկը» ուժերը չափեց «Արարատի» հետ և առավելության հասավ խոշոր` 4:0 հաշվով:
Վարդան Պողոսյանը հանդիպման 26-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 33-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ:
Երկու րոպե անց Պետրոս Ավետիսյանը հեղինակեց իր թիմի երրորդ գոլը:
Կամո Հովհաննիսյանն էլ արդյունավետ հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը:
Հիշեցնենք, որ օրվա առաջին խաղում «Գանձասար-Կապանը» 4:0 հաշվով առավելության էր հասել «Բանանցի» նկատմամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու