«Բարսելոնան» ջախջախեց տասը հոգով մնացած «Դեպորտիվոյին» (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Դեպորտիվոյի» դարպասը:
Դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան: ֆուտբոլիստը բացեց հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին, իսկ 36-րդ րոպեին հեղինակեց իր երկրորդ գոլը: Կատալոնացիները առաջին խաղակեսն ավարտեցին երեք գոլի առավելությամբ. 43-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը:
Երկրորդ խաղակեսում Էնրիկեի թմը 4-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը. 58-րդ րոպեին Նեյմարի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Լիոնել Մեսսին:
Իսկ հանդիպման 65-րդ րոպեից «Դեպորտիվոն» մնաց տասը հոգով. դաշտից հեռացվեց Լաուրեն:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» իրենց միավորների քանակը հասցրին 16-ի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու