Դի Կապրիոյին առաջարկել են հեռանալ ՄԱԿ-ի պատվիրակի պաշտոնից կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով
Այլ
Բրունո Մանսերի անվան շվեյցարական հիմնադրամի ղեկավարը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով, հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին առաջարկել է իր վրայից հանել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի լիազորությունները՝ կապված կոռումպացված բիզնեսմենների հետ կապերում դերասանի մեղադրվելու հետ, հայտնում է Hollywood Reporter-ը:
Նշենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը օգոստոսին դիմել է դատարան Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամի ստուգման համար՝ կապված մալազիական պետական 1MDB հիմնադրամի կեղծարարական գործողություններին դերասանի մասնակցության կասկածի հետ:
Լեոնարդո Դի Կապրիոն հայտնի է բարեգործական գործունեությամբ: Նա շատ անգամ ֆինանսավորել է վայրի բնության պահպանության տարբեր ծրագրեր: Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խաղաղության դոսպան Դի Կապրիոն նշականվել է 2014 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ