Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Պետության անպատասխանատվությունն ու հանցավոր անտարբերությունը

Վերլուծական

Նախօրեին հինգ քաղաքացիների մահվան պատճառ դարձած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի՝ Հյուսիսային Օսեթիայում արձանագրված վթարին հաջորդեցին նույն իրադարձություններն ու մեկնաբանությունները, որոնց սովորել ենք տարիներ շարունակ:

Նման դեպքերում մեր պատկան մարմիններն արագ ալիբի են գտնում պատասխանատվությունն իրենցից օտարելու համար:

Պետական մարմինների ինքնաարդարացման մեխանիզմը շատ օպերատիվ է գործում: Վթարից արդեն ժամեր անց հայտարարվեց, որ «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանել է մասնավոր անձի և իրականացրել է Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Տրանսպորտի նախարարությունը «ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում արագ գտավ ինչ-որ հոդվածներ «ձեռքերը լվաց» կատարվածից` մատնանշելով մեղավորների ենթադրյալ շրջանակ, որի հետ, հավանաբար, գործ կունենան իրավապահ մարմինները:

Մինչդեռ վերջին պատահարը դարձավ հանրային բուռն քննարկումների թեմա: Ուղևորափոխադրումների ոլորտում տիրում է, մեղմ ասած, անմխիթար վիճակ: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն միջպետական, այլ նաև` Հայաստանի ներսում իրականացվող ուղևորափոխադրումներին: 

Օրենսդրական բացերը չեն շտկվում, չեն հստակեցվում այն չափանիշները, մասնագիտական պահանջները, որոնք կոնկրետ ընկերությունների և վարորդների թույլ կտան զբաղվել ուղևորափոխադրումներով: Օրենսդրական բացերն ու սողանցքները կոռուպցիոն դրսևորումների պատճառ են դառնում: Ուղևորափոխադրումների քաղաքականության հիմքում, եթե, իհարկե, քաղաքականություն բառն այս պարագայում տեղին է, ոչ թե մեր հազարավոր քաղաքացիների անվտանգությունն է, այլ՝ «գծերի տերերի» ու նրանց պետական հովանավորների գերշահույթները: 

Ավելորդ է խոսել սպասարկման որակի կամ ուղևորների անվտանգության մասին, երբ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ղեկը վստահվում է մարդկանց, ովքեր կասկածելի ճանապարհով են ստացել վարորդական իրավունքը, կամ պատշաճ մասնագիտացում ու փորձառություն չունեն: Եթե ամեն անգամ նոր վթարից կամ ՃՏՊ-ից հետո իշխանությունները պատասխանատվությունը հասցեագրելու են մասնավոր հատվածին, և օտարի անտարբերությամբ խոսելու են ինչ-որ լուծումների անհրաժեշտության մասին, ապա, առնվազն, օրակարգային պետք է դառնա այս ոլորտի պետական մարմինների գործունեության նպատակահարմարության հարցը: Այլապես կստացվի, որ հարկատուները գումարներ են վճարում, ոչ թե նորմալ սպասարկվելու և անվտանգ փոխադրվելու, այլ՝ կոռուպցիոն մեխանզիմները կատարելագործելու նպատակով:

Երեկ, մեր տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, հյուրընկալել էր իր ռուսաստանցի գործընկեր Մաքսիմ Սոկոլովին, ով, ի դեպ, տեղի ունեցած վթարը լուրջ ահազանգ է համարել: Խիստ անպատվաբեր և ամոթալի է, որ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյան ահազանգում է մեր ուղևորափոխադրումների ոլորտում տիրող ողբերգական վիճակի մասին:

Ողբերգությունն օրերս թակեց հինգ ընտանիքի դուռ: Ցավոք, երաշխավորված չէ մեզանից յուրաքանչյուրի կյանքն ու անվտանգությունը, քանի դեռ հասարակական դժգոհությունը բախվում է պետական անպատասխանատվությանն ու անտարբերությանը: Սոկոլովը հաստատ ո'չ առաջին, և ո'չ էլ վերջին օտարերկրացի պաշտոնյան է` ով շրջանցելով դիվանագիտական էթիկետը, կտրուկ ձևակերպումներով բնորոշում է հայկական իրականությունը:

Աղոտ հույսն այն է, որ Վահան Մարտիրոսյանը նոր մարդ է: Եվ գուցե փորձի շտկել վիճակը` թեկուզև սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակով:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված