«Հանուն օրենքի» շարժումը դատապարտում է Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում է նրա հրաժարականը․ հայտարարություն
Քաղաքական
«Հանուն օրենքի» հասարակական շարժումը հոկտեմբերի 17-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երևանյան գրասենյակի առջև կիրականացնի բողոքի ակցիա՝ ընդդեմ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքի։
Այս մասին տեղեկացրին «Հանուն օրենքի» հասարակական շարժման մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահը ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը: Այսպիսով ոտնահարվել է հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: «Հանուն օրենքի» շարժումը դատապարտում է Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում է նրա հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները ի նշան իրենց բողոքի ԵԽԽՎ-ի երևանյան գրասենյակին կհանձնեն պահանջագիր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով ԱՄՆ դոլարներ»:
Ակցիան տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, երկուշաբթի, ժամը 12։00-ին, ԵԽԽՎ) երևանյան գրասենյակի առջև՝ Վազգեն Սարգսյան փող., 26/1, «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի շենք։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ