Բիլ Մյուրեյը Happy birthday to you երգով շնորհավորել է 94-ամյա անծանոթուհու ծննդյան օրը
Հասարակություն
Բիլ Մյուրեյը Happy birthday to you երգով շնորհավորել է բասկետբոլի 94-ամյա երկրպագուհի Մերիլենդ Հուք Ուիբլին, որի թոռը հոլիվուդյան դերասանին բազմության մեջ նկատել էր ամերիկյան թիմերի միջեւ անցկացվող մրցախաղի ժամանակ:
Նոյ անունով երիտասարդը Մյուրեյին խնդրել է իր տատիկի համար ոչ մեծ շնորհավորանք կազմակերպել մրցախաղից հետո: Չնայած դերասանը հոգնած էր, նա շատ սիրալիր գտնվեց եւ հաճույքով համաձայնեց, պատմել է Նոյը ABC News-ին: Արդյունքում նրա մոտ լուսանկարվել եւ ինքնագիր վերցնել ցանկացողների երկար հերթ Է գոյացել:
Բիլ Մյուրեյն ամերիկացի դերասան է եւ ռեժիսոր, «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների դափնեկիր: Հայտնի է «Արջամկան օրը», «Թարգմանության դժվարությունները», «Ուրվականներ որսացողները» ֆիլմերով եւ այլ կինոնկարներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ