«Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանը գոլ հեղինակեց (տեսանյութ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ուժերը չափեց «Զարյայի» հետ:
Դիմակայությունն ավարտվեց Մոուրինյուի թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը: Սա Հայաստանի հավաքականի ավագի առաջին գոլն էր մանչեսթերցիների կազմում` պաշտոնական խաղերում: 88-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը:
Այս հաղթանակի շնորհիվ «կարմիր սատանաները» միավորների քանակը հասցրին 12-ի և A խմբում զբաղեցրին երկրորդ տեղը` ապահովելով հաջորդ փուլի ուղեգիր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու