Վաղուց էի սպասում այս գոլին. Մխիթարյան
Սպորտ
Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Զարյայի» նկատմամբ հաղթանակը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.
«Փորձեցինք ցուցադրել մեր ֆուտբոլը: Կարևորը, որ երկրորդ խաղակեսի սկզբում գոլ խփեցինք, դա թեթևացրեց մեր խնդիրը: Վաղուց էի սպասում «Յունայթեդում» իմ առաջին գոլին: Հիմա հույս ունեմ, որ գոլ կխփեմ «Օլդ Տրաֆորդում»: Առաջին խաղակեսում մեզ համար բարդ էր, բայց երկրորդում կարողացանք գոլ խփել և խաղը ընթացավ այնպես ինչպես ցանկանում էինք: Մեզ համար կարևոր չէ, թե ինչպես է խաղում մրցակիցը, կարևորը, թե ինչպես ենք խաղում մենք: Ընդմիջմանը Մոուրինյուն գոհ չէր մեր խաղից, բայց կենտրոնացանք և հաղթեցինք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport.ua-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու