Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց. Իբրահիմովիչ (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեստեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովել է Հենրիխ Մխիթարյանի խաղը «Զարյա»-ի դեմ հանդիպման ժամանակ:
«Առաջին գոլը, որ խփեց Մխիթարյանը, գեղեցիկ էր: Նա կարողացավ անկացնել գնդակը պաշտպանի ոտքերի արանքով և հրաշալի գոլ խփեց: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և ես սուպեր ուրախ եմ նրա համար»,- ասել է Իբրահիմովիչը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Զարյա»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
#MUTVHD: What did Zlatan make of @HenrikhMkh's goal?
— Manchester United (@ManUtd) December 8, 2016
"It was magnificent... beautiful." #MUFC https://t.co/ZTUuhgkpNt


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու