ՀՎԿ-ն հանդես կգա որպես առանձին ուժ
Քաղաքական
«Հայկական վերածնունդ»-ը նպատակահարմար չի գտնում խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, հավելելով՝ փորձը ցույց է տվել, որ դաշինքով ընտրություններին մասնակցությունը որևէ արդյունք չի տալիս:
«Մենք նպատակահարմար չենք գտնում ընտրություններին մասնակցել դաշինքով և միավորվել այս կամ այն ուժի հետ»,- ասաց պատգամավորը, նշելով, որ իրենք միավորվելու մասին չեն մտածում:
Պատգամավորը համոզմունք հայտնեց նաև, թե շեմը հաղթահարելու խնդիր ևս իրենք չունեն, ապա ընդգծեց, որ տարիների փորձը ցույց է տվել, որ դաշինքներից որևէ օգուտ չի եղել: «Հաշվի առնելով այն փորձը, որը եղել է այս տարիների ընթացքում, մենք որոշել ենք ընտրություններին մասնակցել որպես առանձին ուժ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ