Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով 

Փորձառու ֆինանսիստի ձախողումը...

Վերլուծական

Ինչպես հայտնի է՝ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պետական կառավարման համակարգում կատարած առաջին նորամուծություններից մեկն էլ գոյություն ունեցող նախարարությունների անվանափոխությունն էր. այնպիսի տպավորություն էր, ասես Հայաստանի բոլոր դժբախտությունների բուն պատճառն ու արմատը նախարարությունների անունների մեջ էր թաքնված...

Երբ էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, վարչապետ Կարապետյանը փորձում էր սեփական նախաձեռնությունը հիմնավորել նրանով, թե իբր սույն նախարարության անվանափոխությամբ նոր կառավարությունը փորձելու է է՛լ ավելի լսելի դարձնել սեփական «մեսիջն» ու շեշտադրել նախարարության գոյության ու գործունեության հիմնական նպատակը. գերխնդիր էր հայտարարվում երկիր ներդրումներ բերելն ու տնտեսությունը անկումային վիճակից հանելը, որն էլ իրականցնելու էր նորանշանակ նախարար Սուրեն Կարայանն, ով նախքան նախարար նշանակվելը հասցրել էր բավական լուրջ աշխատանքային փորձ կուտակել պետական կառավարման համակարգում՝ ի տարբերություն իր մի շարք այլ թիմակիցների:

Սուրեն Կարայանի հիմնական գործունեության դաշտը եղել է ֆինանսների ոլորտը. նախ՝ 1997-98թթ.-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, հետո՝ հարկային քաղաքականության վարչության բաժնի պետ, վարչության պետ և այսպես տարեցտարի բարձրանալով՝ հասել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ևս մեկ անգամ ամրագրենք այն դաժան իրողությունը, որ հատկապես վերջին շրջանում՝ Հայաստանում տնտեսական ցուցանիշները բացառապես անկումային դրսևորումներ են ստացել. չկա որևիցե ոլորտ, ուր գրանցվի նույնիսկ ձևական աճ, որը զգալի կլիներ ժողովրդին, ու որից բնակչությունը ևս գոնե փոքր ինչ օգուտներ կքաղեր: Իսկ ինչ վերաբերում է, ասենք, անձամբ Կարայանի կողմից գլխավորվող ոլորտին, ապա այստեղ ցուցանիշներն առհասարակ աղետալի են. մեզ մոտ բավական տևական ժամանակ է՝ տեղի է ունենում մի երևույթ, որից աշխարհի բոլոր տնտեսագետներն ուղղակի սարսափում են, ու որը տնտեսագիտական լեզվով «կապիտալի արտահոսք» է կոչվում. երկրում դրամական մասսան հետզհետե պակասում է:

Ասվածն ավելի արտահայտիչ դարձնելու համար մեջբերենք ընդամենը որոշ թվեր. ՀՀ կենտրոնական բանկն, ինչպես հայտնի է, արդեն հասցրել է հրապարակել այս տարվա հոկտեմբերին Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների մասին պատմող համապատասխան տեղեկանքը, ինչից պարզ է դառնում՝ դրանք, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կրկին նվազել են: 2015թ.-ի հոկտեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել էր մոտ 82 մլն դոլար, իսկ այս տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը 60.4 մլն դոլար է. նվազումը մոտ 26% է կազմում: Տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով նույնպես՝ պատկերը պակաս տխուր չէ. այս տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով զուտ ներհոսքը կազմել է 556 մլն դոլար, իսկ անցած տարի 738 մլն դոլար էր. նվազումը' 24% է: Նվազման տեմպը հոկտեմբերին ավելի մեծ է եղել, քան' ընդհանուր 10 ամիսներին արձանագրված նվազման տեմպը: Ավելին' եթե անցած տարվա առաջին 10 ամիսներին մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստանից արտահոսել է 598 մլն դոլար, ապա այս տարի արտահոսքի ծավալը կազմում է արդեն 641 մլն դոլար: Անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան՝ Հայաստանից արտահոսել է 245 մլն դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 280 մլն:

Այնպես որ՝ ինչպես կյանքն է ցույց տալիս ու գուժում, նախարարությունների անվանափոխությունից դրանց աշխատանքի արդյունավետությունն ամենևին էլ չի բարձրանում, ու մինչ վիճակագրությունն անխափան անկում է արձանագրում, Կարայանը դեռևս շարունակում է միայն, այսպես ասենք, ծանոթություններ հաստատել ոլորտային խնդիրների հետ. չնայած քիչ ժամանակ չի անցել նրա նշանակումից, սակայն դեռևս որևիցե տեսանելի արդյունք, այդպես էլ, ֆիքսել՝ հայրենի վիճակագիրներին չի հաջողվել:

Իհարկե, մենք երջանիկ կլինեինք, եթե, ասենք, Հայաստանի ներդրումային գրավչությունը պայմանավորված լիներ բացառապես Կարայանի անձով. վերջին տարիներին համապատասխանները հասցրել են այնպես տնտեսության «հերն անիծել», որ Կարայանին չէ, թեկուզ լեգենդար Լի Կուան Յուին էլ բերեին, նախարար կարգեին, կրկին մարդն անլուծելի խնդիրների էր բախվելու: Իսկ թե ինչպես կամ ում թեթև ձեռքով է տնտեսությունը հայտնվել այսչափ ծանր վիճակում, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել. այո՛, էլիտաների...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենադիտված