Բրիտանացի զույգը հազարավոր դոլարներ Է ծախսել Ծննդյան տոների առթիվ տունը զարդարելու համար
Այլ
Նյուփորթ քաղաքից (Ուելս) զույգը մի քանի հազար դոլար Է ծախսել գալիք Սուրբծննդյան տոների առթիվ իրենց տունը զարդարելու վրա: Այդ մասին գրել Է The Sun-ը:
Շեյլա Գիլը եւ Ջոն Ռեյնոլդսը իրենց տունը պատել են տարատեսակ լամպերով ու ֆիգուրներներով: Նրանք ցանկացողներին թույլ են տալիս երկու ֆունտ ստեռլինգի (շուրջ 2,5 դոլար) դիմաց այցելել իրենց բնակարան: Ստացված եկամուտը զույգը կփոխանցի բարեգործական կազմակերպություններին:
Նշվում Է, որ 2015 թվականին Ուելսի այդ բնակիչներն իրենց ատրակցիոնում արդեն վաստակել են 17,5 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 22 հազար դոլար): Ստույգ գումարը, որը նրանք ծախսել են զարդարանքների վրա, հայտնի չԷ: Նրանց տան դեկորացիան լավագույններից մեկն են ճանաչել Եվրոպայում:
«Անցյալ տարի մարդիկ մեր տունը տեսնելու Էին գալիս ամբողջ երկրից, այդ թվում՝ Մանչեսթրից ու Լոնդոնից»,-հիշել Է Ջոն Ռեյնոլդսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ