«Փոխանակ ջրի կորուստները նվազեցնենք, թանկացնում ենք»
Բլոգոսֆերա
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԾԿՀ-ն ջրի սակագին է բարձրացնում այն դեպքում, երբ Հայաստանում ջրի կորուստը գերազանցում է 80%-ը: Փոխանակ կորուստները նվազեցնենք, թանկացնում ենք:
Հիմա համապատասխան ծառայությունները կասեն, թե պետք է թանկացնենք, որ դրա հաշվին ներդրում անենք և կորուստները նվազեցնենք:
Այդ դեպքում հարց՝ ժամանակ առ ժամանակ ջրի գինը թանկացրել եք, բայց կորուստներն այդպես էլ չեն նվազել:
Ջրի միասնական սակագին սահմանելուն զուգահեռ լավ կլինի միասնական վերացնել համակարգի թալանն ու անփույթ աշխատելաոճը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ