Մենք չենք պարտվել, հաշիվը 1:1 է. Մոուրինյու (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվում է ընդունել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Հալ Սիթի»-ի հետ պատասխան խաղում գրանցված 1:2 հաշվով պարտությունը:
Պորտուգալացի մասնագետը դժգոհել է հանդիպման 35-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցից: Չնայած պարտությանը, Մոուրինյուի թիմը եզրափակչում է` առաջին խաղում տոնած 2:0 հաշվի շնորհիվ:
«Մենք չենք պարտվել, հաշիվը 1:1 է: Տեսել եմ միայն երկու գոլ: Տեսել եմ Պոգբայի և մրցակցի գոլը: Նախկինի պես չենք պարտվում: 18 խաղ առանց պարտության՝ հիանալի է:
Մենք տոնում ենք, մենք եզրափակչում ենք: Չեմ ուզում խոսել 11 մետրանոցի ու մեր ելույթի մասին: Խաղը, ընդհանուր առմամբ, ընթացավ այնպես, ինչպես ցանկանում էինք: Ես հանգիստ եմ, ինձ լավ պահեցի պահեստայինների նստարանին` առանց հեռացման ու պատժի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Տեսանյութը` այստեղ.


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու