Վիգեն Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ քարոզարշավին
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր նախարարությունում լրագրողների հետ զրուցում պատասխանելով հարցին՝ ինչքանով է առաջիկայում մասնակցելու ՀՀԿ-ի քարոզարշավին, լինելով ՀՀԿ-ական և բազիցս հայտարարելով, որ իր պաշտոնը նաև քաղաքական է,-ասաց.
«Այո՛, նախարարի պաշտոնը քաղաքական է: Ես մասնակցելու եմ քարոզարշավին այնքան, որքան կորոշի կուսակցությունը, եթե դա լինի շատ ինտենսիվ, կփորձեմ անել այնպես, որ իմ աշխատանքային ժամից դուրս լինի: 118 օրվա մեջ ես կուսակցական գործունեություն եմ իրականացրել միայն համագումարին և հինգշաբթի օրերին՝ գործադիր մարմնի նիստերին: Ես ունեմ մեկ երազանք՝ առաջիկա ընտրություններում ունենալ այնպիսի արդյունք, որն ինձ թույլ կտա շարունակել պաշտոնավարել: Այստեղ շատ անելիքներ կան, որոնք կուզենայի իրականացնել: Եթե արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին որ մենք ենք պլանավորում, հուսով եմ՝ երկրի նախագահն ինձ թույլ կտա շարունակել պաշտոնավարել»,- շեշտեց նախարարը՝ պատասխանելով նաև այն հարցին, թե արդյոք վարչապետ դառնալու հավակնություններ ունի՞, թե՞ ոչ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի հաջողված կառավարություն՝ ի դեմս վարչապետի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ