Մահացած կուրսանտը բարձրաստիճան զինվորականներից մեկի որդին է
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հունվարի 26-ին, ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է:
Սարգիս Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կուրսանտը մոտ 10 օր առաջ էր զորակոչվել։
«Հանկարծակի է եղել։ Զորակոչվելուց առաջ որևէ առողջական խնդիր չի ունեցել։ Թե քննությունն ինչ ցույց կտա, չեմ կարող ասել»,- ասաց նա։
Ի դեպ՝ կուրսանտը բարձրաստիճան զինվորականներից մեկի որդին է։
Քրիստինա Աղալարյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ