Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինը Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում (լուսանկարներ) Ո՞վ է ԲՀԿ վարչապետի թեկնածուն.Սուրենյանցի բացահայտումը (տեսանյութ) Փարիզը ռազմական ուժ է տեղափոխում Մերձավոր Արևելք (տեսանյութ) ԱՄՆ-ը Ուկրաինան հանել է զենքի ներմուծման սահմանափակումներ ունեցող երկրների ցանկից ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Ի՞նչ է հայտնի One Direction խմբի նախկին անդամի մահվան դեպքի մասին Վեդիի դեպքով ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ՆԳՆ Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Իրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները 

Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան 78-ամյակը

Այլ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին դառնում է 78 տարեկան:

Նրա տարեդարձի կապակցությամբ Մեծ Բրիտանիայում համերգներ են կազմակերպվել: Համերգային ծրագրերն իրականացվում են Լոնդոնի Guildhall School of Music and Drama-ի նախաձեռնությամբ, Տիգրան Մանսուրյանի լավ բարեկամ, հանրահայտ ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի ղեկավարությամբ և Լոնդոնի «Հայ հիմնարկի» աջակցությամբ:

Երեկ' հունվարի 26-ի երեկոյան, տեղի ունեցավ առաջին համերգը, որտեղ հնչեց Մանսուրյանի՝ Լևոն Չիլինկիրյանին նվիրված «Ջութակի կոնցերտ N2- Չորս խոհական երգ» ստեղծագործությունը․ մենակատարը Լևոն Չիլինկիրյանն էր։ Մեծ Բրիտանիայում այն կատարվում էր առաջին անգամ։ Համերգն անցկացվեց տեղի Milton Court համալսարանի դահլիճում։ Ներկայացվեցին նաև Յանաչեկի Լարային նվագախմբի Սյուիտն ու Բեթհովենի համար 14, երկ 131 լարային կվարտետը (նվագախմբային կատարում): Հունվարի 27-ին տեղի կունենա երկրորդ համերգը, որտեղ կհնչեն Բեթհովենի և Մանսուրյանի այլ գործեր։< /p>

Ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ Կոնսերվատորիայում ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թթ. եղել է կոնսերվատորիայի ռեկտորը։

Մանսուրյանը ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ կենտրոններում։

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից» (1967), «Մայրամուտի երգեր» (Հ. Սահյանի բանաստեղծությունների հիման վրա) և այլ ստեղծագործություններ:

Անհնար է պատկերացնել հայկական ֆիլմերն առանց Մանսուրյանի երաժշտության: Կոմպոզիտորի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։

Մանսուրյանը հաճախ նշում է, որ երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության:

«Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում, խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ, ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ: Ինչ պե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…»,-ասում է կոմպոզիտորը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աղջիկը 24 ժամում քրոջ համար ավարտական զգեստ է կարել ու պայթեցրել TikTok-ըՔաղաքագետը բացատրել է՝ ինչու է Թրամփի հռետորաբանությունը անհանգստացնում ԱՄՆ դաշնակիցներինՀակոբ Արշակյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինըՄոլդովայի խորհրդարանը հրաժարվել է աշխատել ռուսերենով«Սա ֆիասկո է, Նիկո՛լ». Արմեն Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի դետալիզացված տարբերակն է հրապարակել ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները Արևմտյան կիսագնդի երկրներինՍիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում (լուսանկարներ) Գերմանիայի ԱԳ նախարարը ցանկանում է վերացնել ԵՄ-ի ներսում միաձայնության սկզբունքըՈ՞վ է ԲՀԿ վարչապետի թեկնածուն.Սուրենյանցի բացահայտումը (տեսանյութ) Լատվիայում նավթամբարի վրա ԱԹՍ է ընկելՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակը մեկ ամսում ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի 200 զինված արմատականներիՓարիզը ռազմական ուժ է տեղափոխում Մերձավոր Արևելք (տեսանյութ) ԱՄՆ-ը Ուկրաինան հանել է զենքի ներմուծման սահմանափակումներ ունեցող երկրների ցանկից Զելենսկին վախենում է ռուսական բանակի կողմից ամառային հարձակման հնարավորությունիցՌուսաստանը մսամթերքի արտահանումից վաստակել է 42 միլիոն դոլարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի առաջարկինԵրեք ինքնաբացարկ, երկուսը՝ ՔՊ-ից, մեկը՝ «Բոլորին դեմ եմ»-ից Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Լատվիայում ընկած դրոնի պատճառը կարող էր լինել վատ եղանակըԱՄՆ նախկին պետքարտուղարը աջակցություն է հայտնել ՈւկրաինայինԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի Ի՞նչ է հայտնի One Direction խմբի նախկին անդամի մահվան դեպքի մասին Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթըԱտամները լվանալու տարածված սխալը, որը կարող է վնասել ատամների առողջությանըԹրամփը դեմոկրատների առաջնորդին մեղադրել է իր դեմ բռնություն հրահրելու մեջՎեդիի դեպքով ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել. ՆԳՆ Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Իրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները ԱՄՆ-ն Եվրոպային «ահաբեկչության ինկուբատոր» է անվանելԼիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանըԱրարատի մարզի դատախազը հրաժարական տվեց Կիևի վրա հարձակվելու՝ Մոսկվայի սպառնալիքները անխոհեմ էսկալացիոն մարտավարության մաս են. Եվրահանձնաժողով Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Rivian-ը պատրաստում է նոր, ավելի մատչելի էլեկտրամեքենաների տարբերակներԹրամփը մեկնաբանել է Սպիտակ տան նոր դահլիճի շինարարության աճած ծախսերըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետն ազատվեցին պաշտոններից Մինչ այժմ մենք պարզապես բախտներս է բերել. Մերցը հայտնել է, որ Գերմանիան «դարաշրջանային շրջադարձային պահ» է ապրումՌԴ. Գեորգիևյան ժապավենի «անարգման» համար կարող է սպառնալ քրեական պատասխանատվությունՌԴ ՊՆ. Լատվիայի երկնքում նկատվել են F-16 կործանիչներՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն (տեսանյութ) Մահաբեր վիրուսի բռնկում զբոսաշրջային նավում․ տասնյակ ուղևորների որոնում են տարբեր երկրներումՄիգրենի դեմ հայտնի դեղերը անսպասելիորեն կապել են տեսողության կորստի ռիսկի նվազման հետՓաշինյանի գլխավոր մրցակիցը հերքել է «Պուտինի հանձնարարությամբ» քաղաքականություն մտնելու լուրերը. Лента.руԶախարովան խոսել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև շփումների մասինՌուսաստանում հայտարարել են, որ Հայաստանը «գնում է Ուկրաինայի ճանապարհով»Բեռլինը հրաժարվում է Լենինգրադի պաշարումը ցեղասպանություն ճանաչել, հայտարարել է ԶախարովանԻրանի պատերազմը արագացնում է Չինաստանի անցումը էլեկտրական բեռնատարների
Ամենադիտված