«Գանձասար-Կապան»-ում փորձաշրջան են անցնում մի շարք ֆուտբոլիստներ (տեսանյութ)
Սպորտ
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում «Գանձասար-Կապան»-ը շարունակում է իր նախապատրաստությունը։
Աշոտ Բարսեղյանի սաները մարզվում են օրական երկու մարզում ձևաչափով։ Թիմում փորձաշրջան են անցնում մի շարք ֆուտբոլիստներ։ «Արարատ»-ի նախկին կիսապաշտպաններ Ռաֆայել Ղազարյանն ու Դավիթ Մարկոսյանը, «Միկա»-ի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ադամյանը մարզվում են կապանյան թիմի ճամբարում։ Առաջիկայում հնարավոր է, որ նշված ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրվեն։ «Գանձասար-Կապան»-ում փորձաշրջան են անցնում նաև Վրաստանի ազգային հավաքականի և Թբիլիսիի «Դինամո»-ի նախկին ֆուտբոլիստ Գիորգի Ջանելիձեն, բրազիլացի կիսապաշտպան Լուիս Ֆելիպեն և Մակեդոնիայի պատանեկան հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը։
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու