Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա Ինդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է 11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն 

Մոսկվայի ազդանշանը՝ Երևանին…

Վերլուծական

Հունվարի 26-ի ՀՀԿ խորհրդի նիստը, իրապես, պետք է հետաքրքրական իրադարձություններով լի համարել: Նիստին ընդունված որոշումները ոչ միայն ՀՀԿ-ի համար էին նշանակալից, այլև՝ պետության. բացի այն, որ, ասենք, որոշումներից մեկով ՀՀԿ խորհուրդն այլևս ունենալու է ավագների խորհուրդ՝ Գալուստ Սահակյանի նախագահությամբ, խորհրդի նիստում կայացված մեկ այլ որոշման համաձայն էլ՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ է հռչակվել վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ նրա տեղակալներ՝ Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը:

Այն, որ Կարապետյանի կուսակցական կարիերան չափազանց թռիչքաձև ստացվեց, ու դժվար թե ժամանակակից Հայաստանում գտնվի գեթ մեկ հոգի, ով կարող է պարծենալ այդօրինակ հաջողությամբ, փաստ է: Համարել, սակայն, այդ ամենը բացառապես ինքնաբուխ կամ միանգամայն բնական գործընթացներով պայմանավորված, ոչ մի կերպ չի ստացվի. այս ամենի խորքային պատճառները պետք է փնտրել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս:

Վերջին շրջանում բավական ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ հնարավոր է՝ լրջագույն հարցականի տակ դրվի Կարապետյանի քաղաքական ապագան: Որպես հիմնավորում էլ բերում էին օրենսդրական այն պահանջը, համաձայն որի՝ ցանկացած մեկն, ով հայտ է ներկայացնում՝ դառնալու կառավարության անդամ, պետք է առնվազը վերջին 5 տարիներին բնակված լինի Հայաստանում, հակառակ պարագայում՝ թեկուզ իսկական հանճար էլ լինի, չի ունենալու իրավունք՝ ՀՀ կառավարության մաս կազմելու (օրենքը, բնականաբար, տարածվում էր նաև վարչապետի պաշտոնի վրա): Իսկ այս ամենը նշանակում էր, որ Կարապետյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար քաղաքական խարդավանքներ հյուսելու կարիք՝ առանձնապես չէր զգացվելու, ու միայն համապատասխան օրենքին հղում անելը բավարար էր համարվելու՝ Կարապետյանին տուն ուղակելու համար:

Իսկ հարցը, թե ինչով կարող էր պայմանավորված լինել տոտալ հիասթափության ակնհայտ ցուցադրումն, առավել քան պարզ է. այն պայմանավորված էր թե՛ ներկուսակցական շատ կոնկրետ գործընթացների հանգուցալուծմամբ, որ անմիջապես հետևեցին Կարապետյանի նշանակմանը, թե՛ տնտեսական ակնկալիքների չարդարացումով, որ խոստանում էր Կարապետյանի նշանակումն՝ ի սկբանե:

Վարչապետի այցը Մոսկվա՝ գրեթե բոլորը միաձայն կերպով գնահատում են խիստ դրական. այդ այցը ոչ միայն վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն էր ՌԴ մայրաքաղաք, այլև, գոնե իշխանությունների կողմից՝ ամեն կերպ ներկայացվում է որպես խիստ էֆեկտիվ, ձեռք բերված արդյունքների իմաստով՝ գրեթե աննախադեպ: Իսկ նման էյֆորիայի բուն պատճառն ու առիթը Ռուսաստանից առաջիկայում սպասվող ներդրումներն են. «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը Կարեն Կարապետյանի և հայ համայնքի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե պատրաստ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալը, ինչը պայմանավորված է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում լինելով և Հայաստանում ներդրումային միջավայրում դրական փոփոխություններով: Ավելին՝ հայտարարվեց նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին: Մի խոսքով՝ իսկական հրաշք…

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը, հատկապես պայմանավորված տնտեսական համընդհանուր ճգնաժամով, վերջին տարիներին հայտնվել է գերծանր վիճակում. նույնիսկ պաշտոնական ցուցանիշներ հրապարակողներն այլևս չեն կարողանում թաքցնել անկումային իրավիճակը: Իսկ սա նշանակում է, որ հիմա առավել, քան երբևէ՝ դրսից կատարվող ներդրումների կարիք՝ Հայաստանը չափազանց շատ է զգում. անկասկած է՝ Կարապետյանի նշանակման թիվ մեկ դրդապատճառներից մեկն էլ կոնկրետ նյութական ակնկալիքներն են հանդիսացել, որոնք, սակայն, առնվազն վերջին ամիսների կտրվածքով, ըստ էության, չարդարացվեցին, ավելին՝ ոմանք հարյուրավոր միլիոնների ներդրման մասին խոսակցությունները շտապեցին որակել՝ շինծու: Ասել կուզի՝ Կարապետյանի դեմ Հայաստանում հասունացած յուրատեսակ «բունտը» պետք է նախևառաջ բացատրել համապատասխան նշանակումից ակնկալված արդյունքների բացակայությամբ:

Եվ ահա Մոսկվան, հասկանալով, որ Հայաստանում Կարապետյանի դեմ բողոքներ են հասունանում՝ հարվածի տակ դնելով նրա քաղաքական ապագան, որի հետ, ի դեպ, Կրեմլը կոնկրետ հույսեր է կապում, ազդանշաններ ուղարկեց,որ ներդրումների վերաբերյալ խոստումները դեռևս ուժի մեջ են, ու ավելորդ ջղաձիգ շարժումներ անել պետք չէ. Կարապետյանի՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում հաստատումը Երևանի արձագանքն էր՝ Մոսկովյան իրադարձություններին:

Իհարկե, հաստատապես ասել, թե այլևս Հայաստանում կատարվելիք ներդրումների թեման պետք է փակված համարել, ու շուտով Հայաստան են հոսելու երկար սպասված միլիոնները, ոչ մի կերպ չի կարելի, քանի որ Մոսկվան, զուտ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի կարող շահագրգիռ լինել Ռուսաստանից փողի արտահոսքի հարցում, սակայն առնվազն հուսալ, որ նախապես հնչած խոստումները գոնե ինչ-որ չափով իրականություն կդառնան, կարող ենք. անփոխարինելի պաշտոնյաներ չեն լինում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել
Ամենադիտված