Թեյլոր Սվիֆթը եւ Զեյն Մալիքը հոլովակ են թողարկել «Մոխրագույնի 50 երանգները» սիքվելի համար
Այլ
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը եւ բրիտանացի կատարող Զեյն Մալիքը երաժշտական տեսահոլովակ են նկարահանել I Don’t Wanna Live Forever կոմպոզիցիայի համար: Հոլովակը, որը ոճավորված է ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի համար, հրապարակված է Սվիֆթի YouTube-ալիքում:
I Don’t Wanna Live Forever երգը կդառնա «50 երանգով ավելի մուգ» ժապավենի՝ օրիգինալ կինոնկարի շարունակության, սաունդթրեքը: Սիքվելը էկրան կբարձրանա 2017 թվականի փետրվարին: Ֆիլմում խաղացել են Դաքոթա Ջոնսոնը, Ջեյմի Դոռնանը եւ Քիմ Բեյսինգերը:
Թեյլոր Սվիֆթը 27-ամյա ամերիկացի քանթրի-փոփ-երգչուհի է, որն իր կարիերայի ընթացքում վաճառել է ալբոմների ավելի քան 40 մլն օրինակ եւ ստացել է «Գրեմմի»-ի 10 պարգեւ:
Զեյն Մալիքը One Direction ռոք-խմբի նախկին մասնակիցն է: 2015 թվականին նա խմբից հեռացել է հանուն սոլո կարիերայի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ