200 մլն վարկով գնած սպառազինության մի մասը Հայաստանում է. Վիգեն Սարգսյան
Հասարակություն
200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ մնացած աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի. «Մենք հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալ ամբողջ ծավալները, որովհետև դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ»:
Իսկ թե ինչպիսի սպառազինություն է մատակարարվում, Սարգսյանը չներկայացրեց. «Չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել»:
Պնախարարը առաջնագծի համալրման տեսանկյունից՝ անցած տարին նշանավորեց գիշերային տեսանելիության սարքավորումների տեղադրումով, արժեքավոր այլ սարքերի տեղադրումով և այլն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ