Դիլիջանի կենտրոնական դպրոցը հավակնում է ArchDaily-ի «Կառույց-2017» մրցանակին
Այլ
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հավակնում է ճարտարապետական հեղինակավոր ArchDaily պարբերականի «Կառույց-2017» մրցանակին: Դպրոցը հիմնվել է 2013-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից' ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: Շենքը նախագծել է «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան:
Հայ ճարտարապետների նախագծած շենքը, մի շարք այլ կառույցների հետ, մրցակցում է «Կրթական ճարտարապետություն» անվանակարգում:
Այս մասին հայտնում է ճարտարապետական ստուդիան՝ իր ֆեյսբուքյան էջում:
Քվեարկության առաջին փուլում օգտատերերին առաջարկվում է ներկայացված ավելի քան 3 000 նախագծերից ընտրել ընդամենը 16 լավագույն շինություն յուրաքանչյուր անվանակարգում:
ArchDaily մրցույթի մասնակցության հայտերը դեռ ընդունվում են: Քվեարկությունը կսկսվի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 6-ին:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հիմնական դպրոց է 1-9 դասարանների 160 աշակերտի համար: Դպրոցը 119 աշակերտ ունի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ