ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

Հայաստանի զարգացման գլխավոր երաշխիքը…

Վերլուծական

Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում միջազգային այն կազմակերպություններին, որոնք պարբերաբար ինդեքսներ են հրապարակում աշխարհի այս կամ այն երկրում ժողովրդավարության վիճակի մասին, ոչ ոք չի կարող հերքել այն իրողությունը, որ աշխարհում պետությունների մասին կարծիք կազմելիս համապատասխանները նախևառաջ աչքով են անցկացնում հենց այդ նույն ինդեքսներն ու վիճակագրությունները՝ պատկերացում կազմելու իրենց հետագա անելիքների մասին:

Այս իմաստով՝ այս ինդեքսներում Հայաստանի զբաղեցրած տեղն ու դիրքը, ինչ խոսք, մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ աշխարհի հետ մեր շփումներն է՛լ ավելի ինտենսիվ դարձնելու, որպես վստահելի գործընկեր հանդես գալու ճանապարհին հենց նմանատիպ բաներն են, որ էական դեր են խաղում. Հայաստանի «իմիջի» իմաստով այս ամենը խիստ կարևոր է:

Օրերս, ինչպես հայտնի է, «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել էր իր հետազոտման արդյունքերը՝ վերաբերող աշխարհում ժողովրդավարության վիճակին: Միգուցե ոմանց համար անակնկալ կերպով այդ զեկույցից պարզվել էր, որ Հայաստանը բավական մեծ հետընթաց է ապրել աշխարհի երկրների վարկանշային ցուցակում՝ ժողովրդավարության մակարդակով զբաղեցնելով ընդամենը 120-րդ տեղը. Հայաստանն այլևս ավտորիտար երկրների խմբում է:

Թե ինչպես պատահեց, որ առաջընթացի փոխարեն այս տարիներին մենք, փաստացի, հետընթաց ենք արձանագրում ոչ միայն տնտեսությունում, ուր իրավիճակն առավել քան աղետալի է, այլև՝ ժողովրդավարության ասպարեզում, բացատրություն գտնելն առավել քան դյուրին է. այս ամենի պատճառն, անկասկած, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի կողմից վարվող հստակ մշակված ու լավ պլանավորված քաղաքականությունն է, որ ամեն կերպ առաջ է մղվում՝ սեփական ձեռքերում կենտրոնացնելու երկրի ողջ հարստությունն ու քաղաքական իշխանությունը:

Ինչ խոսք՝ ստեղծված իրավիճակում հասարակության դերը ևս անտեսել չի կարելի, քանզի որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, սակայն, որ Հանրապետականի ջրաղացին ջուր լցնողներից մեկն էլ կամա-ակամա նաև հասարակությունն է հանդիսացել՝ նախևառաջ իր պասիվ պահվածքով. մարդիկ, հոգնած ու հուսալքված ամեն ինչից, ոչ մի կերպ չեն ընդդիմացել իշխանությունների կամայականություններին:

Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ո՞րը կարող է լինել ստեղծված իրավիճակից միակ ելքը: Իսկ ճանապարհն այս պարագայում միակն է՝ քաղաքականապես ակտիվանալն ու առաջիկա ընտրություններին պատշաճ վարքագիծ դրսևորելը. 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարի առումով, անկասկած, գերկարևոր են լինելու:

Հասարակության առաջ, սակայն, մեկ այլ խնդիր ևս ծառացած է մնում՝ կապված հենց առաջիկա կարևորագույն քաղաքական իրադարձության հետ. ո՞ւմ տալ սեփական քվեն, ո՞ւմ վստահել Հայաստանի վաղվա օրը, ո՞ր գործչի հետևից գնալ: Չէ՞ որ ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել երկրի ապագայի համար, ու այդպես էլ թաղված մնանք իշխանությունների առաջացրած ճահճում:

«Ում հետևից գնալ» հարցին ճիշտ պատասխան գտնելը, չնայած ընտրության բազմազանությանը, թերևս, այնքան էլ դժվար չի լինելու. կողմնորոշվելիս հարկավոր է ընդամենը համեմատության մեջ դնել ասպարեզում եղած գործիչների տվյալները, նրանց անցած ուղին ու սեփական խոսքին տեր կանգնելու ունակությունը. խոստումներ ու համադամ ելույթներ դեռ շատ ենք լսելու, հետևաբար՝ ակնհայտ է, որ խոսքերով չէ, որ պետք է կարծիք կազմել այս կամ այն գործչի մասին: Պետք է ընտրել այնպիսի մեկին, ով կունենա այնքան բարոյականություն, որ ժողովրդի քվեն կամ, քաղաքագիտական լեզվով ասած, սեփական քաղաքական կապիտալը իշխանությունների առաջ վաճառքի չի հանի ու չի դավաճանի. այս իմաստով ամեն մեկի անցած ուղին խոսելու է իր փոխարեն՝ կա՛մ զրոյացնելով, կա՛մ առավելագույնի հասցնելով ընտրվելու հնարավորությունները:

Անկասկած է՝ Հայաստանը կարող է առաջընթաց արձանագրել միայն այն ուժի հովանու ներքո, որն իր առջև գերխնդիր չի դնում հավերժանալու կամ վերածվելու բացարձակ հեգեմոնի. քաղաքական ուժի գերխնդիրը պետք է լինի ոչ թե սեփական նեղ շահերի սպասարկումն, այլ՝ Հայաստանի խնդիրների շուտափույթ լուծումը, որին հասնել առանց հասարակության աջակցության անհնարին է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված