Disney-ը ներկայացրել է իր «Գեղեցկուհին և հրեշը» ապագա ֆիլմի հերոսներին
Հասարակություն
Disney ընկերությունը ներկայացրել է իր «Գեղեցկուհին եւ հրեշը» ապագա ֆիլմի հերոսներին՝ անիմացված փոստերների շարքով: GIF-պատկերները զետեղված են Twitter ստուդիայում:
Յուրաքանչյուր փոստի ուղեկցող գրառման մեջ կինոնկարի նոր թրեյլերի ծանուցումն է, թրեյլեր, որը կթողարկվի հունվարի 30-ին:
Մյուզիքլում գլխավոր դերը կատարում է Էմմա Ուոթսոնը: Ռեժիսոր Բիլ Քոնդորի կինոնկարում նաեւ նկարահանվում են Յուեն Մաքգրեգորը, Էմմա Թոմփսոնը, Լյուկ Էվանսը եւ Դեն Սթիվենսը:
Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2017 թվականի մարտի 17-ին:
Disney-ը վերջին անգամ «Գեղեցկուհին եւ հրեշը» եվրոպական հեքիաթն էկրանավորել է 1991 թվականին. այդ ժամանակ էկրան է բարձրացել համանուն մուլտֆիլմը, որն «Օսկարի» անվանակարգ է ստացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ