Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Լավ օրենքը բավարար չէ առողջ մրցակցություն ապահովելու համար

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հույս կա, որ «Գնումների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ մտնի այս տարվա ապրիլի վերջերին, լույս կսփռի տարիների ընթացքում ամենամեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացների վրա: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ներկայացված նոր օրենքը նախորդի համեմատ թեև բավականին լավն է, սակայն դեռևս պարզ չէ, թե այն որքանով կնպաստի համակարգում առկա ռիսկերը վերացնելու համար:
«Մինչ այս նախարարների մակարդակով երբևէ նման հանդիպում չէր կազմակերպվել: Եվ սա արդեն դրական քայլ է: Կարևոր է նաև, որ ցանկություն կա ավելի ականջալուր լինելու քաղհասարակության կողմից բարձրացված հարցերին, որը նույնպես ողջունելի է: Սակայն պակաս կարևոր չէ, որ նոր օրենքում տեղ գտած դրույթներն իրականում կյանքի կոչվեն»,– ասում է Վ. Հոկտանյանը:
«Բացի այդ, դժվար է ասել, թե որքանով կհաղթահարվեն կոռուպցիոն ռիսկերը, երբ վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցում են մեկից երկու ընկերություն,– ասում է կազմակերպության ղեկավարը: Եվ եթե դրան ավելանում են երկրում առկա կոռուպցիայի ընդհանուր մակարդակը և տնտեսական գործող համակարգը ապա ակնկալել, որ գնումների համակարգը, որպես առանձին վերցրած ոլորտ, հիանալի կկարողանա գործել' հնարավոր չէ»:
Վ. Հոկտանյանի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ավելի լավ արդյունքի հասնելու համար ձեռնարկված ցանկացած նման քայլ պետք է համակարգային բնույթ կրի: Հակառակ դեպքում բոլոր ջանքերը կարող են ջուրը թափվել, իսկ ձեռնարկված քայլերը մնալ ինքնանպատակ:
«Եթե դատական համակարգը շարունակի կոռումպացված մնալ, ապա հասկանալի չէ, թե մրցութային հանձնաժողովների որոշումների բողոքարկման դեպքում որքանով արդար որոշումներ կկայացվեն և որքանով այն կնպաստի արդարության վերականգնմանը: Կամ օրինակ՝ եթե փորձ է կատարվում գնումների համակարգը մաքրել, սակայն բողոքարկման անկախ խորհուրդը շարունակելու է վերևի զանգերով առաջնորդվել, ապա դա նշանակում է, որ ոչինչ էլ չի փոխվի»,– ասում է հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության ղեկավարը:
Գնումների գործընթացը կոռուպցիոն ճիրաններից փրկելու հիմնական քայլերից մեկը ավելի անկախ բողոքարկման համակարգ ու հանձնաժողով ունենալն է: Եվ թեև նոր օրենքով այն նախկինի նման կախված չի լինելու ո՛չ ֆինանսների նախարարությունից և ո՛չ էլ կառավարությունից, բայց դժվար է ասել, թե արդյոք այն չի նմանվի գործող այլ «անկախ» մարմիններին: Ուստի դեռ հարց է, թե առաջիկայում ցանկալի թափանցիկության ինչ մակարդակ հնարավոր կլինի ապահովել պետգնումների ոլորտում:
Վ. Հոկտանյանի կարծիքով շատ դժվար է կանխատեսել նաև, թե գնումների գործընթացում տեղի ունեցող փոփոխությունները կկարողանան լոկոմոտիվի դեր կատարել և մնացած համակարգերը նույնպես մաքրել կոռուպցիոն դրսևորումներից, բայց որ կառավարությունը փորձում է գոնե այս ոլորտում ինչ–որ բան փոխել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախատրամադրվածության դրական միտումներ կան»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված