Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Վերածնվող Հովհաննես Մարգարյանը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՏԻՄ ընտրություններին հաջորդող կրքերը Գյումրիում չեն մարում: Ավելին, դրանք նոր թափ են հավաքում' լոկալ մասշտաբներում: Դրա հիմնական պատճառը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն է ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության: Պատգամավորը դատի է տվել «Գյումրեցու ոգի» կուսակցությանը' 2016 թվականի սեպտեմբերի 30–ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերություններով «Ճանաչիր» վերնագրով տեսանյութը հեռարձակելու համար: Այդ տեսանյութը պատմում է այն մասին, որ Հովհաննես Մարգարյանը կաթի փոշի է գողացել, որը 1988 թվականի երկրաշարժից հետո որպես հումանիտար օգնություն ուղարկվել է Հայաստան։
Հովհաննես Մարգարյանը համարում է, որ այդ հրապարակումն ակնհայտ զրպարտություն է, դրա համար էլ դիմել է դատարան պահանջով՝ պարտավորեցնել պատասխանող կողմին ներողություն խնդրել և որպես բարոյական վնաս հատուցել։ Դատական առաջին նիստը, որը տեղի է ունեցել հունվարի 24–ին, հետաձգվել է: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար: Թվում է, թե սա հերթական քաղաքական պայքարի դրվագ է, և ավելին, լավ է, որ Հայաստանում արդեն գործում է դատարան դիմելու, այլ ոչ թե տղայական «ռազբորկաների» միջոցով հարցերը լուծելու մշակույթը: Ամենայն հավանականությամբ, Մարգարյանը փորձելու է մինչ ապրիլյան ընտրություններ հաղթել դատը և այն վերածել նաև իր և կուսակցության քարոզչության մեխերից մեկը, թե տեսեք, մեզ որքան են զրպարտում: Սակայն, դատարանն ինչ որոշում էլ կայացնի, «Հայկական վերածնունդ» կուսակցության շուրջ ստեղծված աղմուկն իր սև գործն արդեն արել է: Եթե անկեղծ լինենք, ապա դրանում հենց կուսակցության առաջատար դեմքերն են մեղավոր: 2007–ին Ռոբերտ Քոչարյանը կուսակցության առաջնորդ Բաղդասարյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ, 2008–ին, Սարգսյանը նրան անվանեց հաճախորդ, իսկ առաջին նախագահը որակեց որպես ԱԽՔ, նրանցից յուրաքանչյուրն իր ասածի հիմնավորումն ուներ, որովհետև այդ մարդու մտքով չանցավ նրանց դատի տալ և պատիվ պահանջել: Այս ամենը քիչ էր, հասարակության մի զգալի զանգված էլ նրան անվանեց դավաճան ' հայտնի իրադարձություններից հետո: Թվում էր, թե այդ ամենից հետո, ամեն ինչ կհանդարտվի ու կվերադառնանք մեր գաղջ քաղաքական կյանք: Բայց արի ու տես, որ ամեն ինչ դեռ սրանալու միտում ունի: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, դեռ չէր հասցրել մարսել մուրաբաների և ջեմերի պատմությունը, ու հիմա էլ մեջտեղ է գալիս այդ անիծյալ կաթի փոշին: Իհարկե, մինչ դատավարության ավարտը մենք չենք կարող պնդել' դեպքը եղե՞լ է, թե ոչ: Սակայն դատարանի որոշումից շատ բան կարող է կախված լինել: Այսպես, եթե դա զրպարտանք է, ապա ամեն ինչ տրամաբանական է: Պատասխանող կողմը պետք է հրապարակային ներողություն խնդրի և փոխհատուցում տա դատարանի որոշած չափով: Իսկ եթե զրպարտանք չէ՞: Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Մարգարյանի պաշտոնական կենսագրության մեջ չկա տող, որտեղ ասվում է, որ քաղաքացի Մարգարյանը, իր կյանքի այս ժամանակահատվածն անցկացրել է բանտում, կատարած այսինչ հանցագործության համար: Ըստ այդմ, եթե դատարանը չի բավարարում հայցը, հիմքեր են ծագում նոր քրեական գործ հարուցելու կամ ինչ–որ կարճված գործ բացելու համար: Տեսանյութում առկա է դրվագ, որտեղ Մարգարյանը բանտախցից դուրս գալուց հետո հարցազրույց է տալիս հենց այդ թեմայով:
Ի դեպ, ՆԳ աշխատակից ներկայացող անձի հետ առերեսման ժամանակ պնդել էր, թե տեղյակ չէր կաթի փոշու օգնություն լինելու մասին: Այսինքն, ինչ–որ բան ամեն դեպքում եղել է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 1994 թվականին նա Գյումրու Հրուշակեղենի գործարանի տնօրենն էր, ապա կարելի է ենթադրել, որ գնել է գողացված ապրանք: Այն տարիներին, ականատեսները կհիշեն, որ թալանվում էր ամեն ինչ ' կաթի փոշի, ձեթ, հաց, նպարեղեն, պաքսիմատ, իսկ նավթն ընդհանրապես. տարայի կեսը լցված էր ջրով: Դատաքննության ցանկացած ելքի պարագայում, կարող են արդեն իսկ արձանագրել, որ այն չի կարող ի բարին ծառայել «Հայկական վերածնունդ» կուսակցության համար»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված