Հայզգի Եվգենիա Մեդվեդևան դարձավ Եվրոպայի չեմպիոն և սահմանեց երկու ռեկորդ. Գալուստյանը 12-րդն է
Սպորտ
Օստրավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մենասահքում զբաղեցրեց 12-րդ տեղը:
Ազատ և կարճ ծրագրերում հավաքելով ընդհանուր 155.14 միավոր:
Չեմպիոն դարձավ Ռսաստանը ներկայացնող հայազգի Եվգենիա Մեդվեդևան, ով սահմանեց համաշխարհային երկու ռեկորդ: Ազատ ծրագրում գեղասահորդուհին վաստակեց 150.79 միավոր` գերազանցելով 2016թ-ին սահմանած սեփական ռեկորդը: Երկու ծրագրերում հավաքած 229,71 միավորը նույնպես ռեկորդ է:
Հայազգի գեղասահորդուհին, ով միջազգային հարթակում ներկայացնում է Ռուսաստանը, միջազգային մրցահարթակում հանդես է գալիս մորական ազգանվամբ: Հայրը' Արման Բաբասյանը, ռուսաստանաբնակ հայ է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու